Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի չորս մասնակիցները Սոչիում են:
Ինչպես այսօր օլիմպիական մայրաքաղաքից Aravot.am-ին տեղեկացրեց Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, «Կրասնայա Պոլյանայում» տեղակայված օլիմպիական ավանի բոլոր բնակիչների համար իդեալական պայմաններ են ստեղծված: «Մեր մարզիկները ինտենսիվ մարզվում են: Վաղը տեղի է ունենալու օլիմպիական ավանում Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա ենք լինելու մեր ամբողջ պատվիրակությունով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ tours.am-ի
“Կովկասի գերուհու,, հայտնի երեք դերակատարների “դերակատարները” և հայոց դրոշի երեք գույնը: