Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Յացենյուկը կստանձնի Ուկրաինայի վարչապետի պաշտոնը՝ ընդդիմադիրների կառավարություն ձևավորելու պայմանով

Փետրվար 05,2014 22:37

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը պատրաստ է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը, եթե կառավարությունը ձևավորվի ընդդիմադիր գործիչներից, և եթե երկիրը վերադառնա 2004թ. սահմանադրությանը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի համար պատասխանատվությունը: Մենք պատրաստ ենք ղեկավարել կառավարությունը, եթե կառավարական պաշտոնները ստանձնեն ընդդիմադիր գործիչները: Իմ երկրի համար այս դժվարին պահին, երբ այն տնտեսական ճգնաժամի մեջ… մենք վստահ ենք, որ ընդդիմությունը գլուխ կհանի ղեկավարման հարցում և կարող է կամուրջներ գցել երկփեղկված կողմերի միջև: Դա շատ ռիսկային է: Բայց խոսքը իմ քաղաքական ապագայի մասին չէ, այլ երկրի ապագայի: Ես պատրաստ եմ կորցնել վարկանիշս, որպեսզի փրկեմ երկիրը», – հայտնել է Յացենյուկը «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով ճշգրտող հարցին, թե արդյոք նա այդ քայլին կգնա նոր սահմանադրություն ընդունելու պայմանով, նա ասել է. «Մենք պատրաստ ենք դա անել 2004թ. սահմանադրության հիման վրա: Եթե կառավարությունը ձևավորվի խորհրդարանում, մենք երաշխիքներ կունենանք, որ այն չի նշանակվի երեք ամսվա կամ երեք շաբաթվա համար: Այս կառավարությունը պետք է իրական փոփոխություններ կատարելու հնարավորություն ստանա»:

Միաժամանակ Յացենյուկն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «պատրաստ չէ հրաժարվել անսահմանափակ իշխանությունից»:

Հունվարի 25-ին Յանուկովիչը Յանցենյուկին առաջարկել էր ստանձնել վարչապետի պաշտոնը, իսկ մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ Վիտալի Կլիչկոյին՝ վարչապետի տեղակալի: Ավելի ուշ Յացենյուկը հայտնել էր, որ ընդդիմությունը ո՛չ ընդունում, ո՛չ էլ մերժում է իշխանության առաջարկը: Իսկ Կլիչկոն ասել էր, որ իրեն չի պատկերացնում կառավարությունում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728