Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանից ծանուցում է ստացվել շենքն ազատելու մասին, խմելու ջրագիծը հեռացվել է

Փետրվար 05,2014 22:19

Երևան քաղաքի Շինարարների փողոցի 15 շենքի բնակիչները «հոգեբանական սպառնալիքների» ազդեցության տակ են:

2014 թվականի հունվարի 31-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Մկրտչյանը փոստային առաքման միջոցով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ուղարկել է որոշում, որով բնակիչներին ծանուցվում է ազատել վթարային շենքը: Ծանուցմամբ նշվում է, որ բնակիչները, որոնք դեռ մնացել են վթարային շենքում, պետք է այն ազատեն 2014 թվականի փետրվարին 3-ին:Ի դեպ, ծանուցումը ստացվում է փետրվարի 4-ին: Խուճապի մատնված բնակիչները մինչ կհասկանային, թե ինչ է կատարվում՝ հայտնաբերել են,որ շենքի խմելու ջրագիծն արդեն կտրել են:

Այդ մասին «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց շենքի բնակիչ տիկին Անուշ Գասպարյանը, ով հանկարծակի էր եկել ստացված ծանուցումից. «Ջուր չէր գալիս: Մտածեցինք, թե խողովակներն են սառել, սակայն քիչ անց նկատեցինք, որ ջրմուղից եկել են և խողովակը կտրել, որպեսզի շենքին ջուր չմատակարարվի»: Այդուհետև տիկին Անուշը դիմել է հայ ջրմուղ, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում:Գնալով ջրմուղ, պատմել է կատարվածի մասին և այնտեղ իրեն հայտնել են, որ դա քաղաքապետարանի որոշումն է:Տիկին Անուշը շեշտել է, որ քաղաքապետարանի հետ կապված իրենք ջրի պայմանագիր չեն կնքել՝ որպես երրորդ անձ և ջրի մատակարարման պայմանագիրը կնքվել է շենքում մնացած բնակիչների և հայ ջրմուղի միջև, որից էլ ելնելով՝ պարտավորվել են ջրամատակարարումը կատարել պատշաճ ձևով:Ջրմուղում պատասխանել են, որ, եթե բողոքներ ունեն, ապա այդ հարցով պետք է դիմեն քաղաքապետարանին:

1601296_658465250862539_990511090_n

Տիկին Անուշն այցելել է նաև քաղաքապետարան և փորձել ներկայացնել վիճակն ու բացատրություն պահանջել. «Հանդիպեցինք կոմունալ վարչության պետին՝ Ղազարյանին:Ճիշտ է.Ղազարյանն անմիջապես ասաց, որ քաղաքացիների համար ընդունելության օրեր կան ու չի կարող լսել մեզ, սակայն մենք շտապեցինք ներկայացնել վիճակն, ու նա մեզ ասաց,թե՝ վաղն էլ հոսանքն ենք կտրելու, եթե ուզում եք,ապա դատարանում բողոքեք»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ անհանգստացած պատմեց տիկին Անուշը: Քաղաքապետարանը շենքն ազատելու հարցն ասոցացնում է նրանով, որ այն վթարային է, և իրենք միայն բնակիչների անվտանգության համար են շենքից իրենց ազատում:Ի դեպ, ինչպես նշեց տիկին Անուշը. «Եթե անվտանգություն են ուզում ապահովեն,ապա թող պայմաններ ստեղծեն: Ձմեռվա կեսին մենք փողոցում չենք հայտնվելու: Սա վիճակ չէ ու ոչ էլ վերաբերմունքի քաղաքակիրթ տարբերակ»: Խնդրի հետ կապված՝ բնակիչները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին, որտեղ էլ դիմում են գրել և բնակիչներին համոզել են,որ վաղն ևեթ կզբաղվեն այդ խնդրով: Հարկ ենք համարում տեղեկացնել,որ Շինարարներ փողոցի 15 վթարային շենքի բնակիչների մի մասին արդեն իսկ հատկացվել են բնակարաններ, ընդ որում, ինչպես նշեց տիկին Անուշը, մեկ սենյակ ունեցող անձի համար նույնիսկ երկու սենյակ է տրամադրվել: Խնդիրն այն է, որ հենց տիկին Անուշենց բնակարանում երկու ընտանիք է բնակվում երեք սենյակում,իսկ քաղաքապետարանը բնակարան է առաջարկել տիկին Անուշի ընտանիքին՝ երեք սենյականոցի դիմաց՝ երեք սենյակ, սակայն իրենք չեն համաձայնել, քանի որ երեք սենյակում չեն կարող երկու ընտանիք բնակվել և իրենց խնդրանքն ու պահանջարկն է,որ գոնե հատկացնեն երկու առանձին բնակարաններ՝ մեկը բաղկացած մեկ սենյակից, իսկ մյուսը՝ երկու, սակայն այդպես քաղաքապետարանը չի համաձայնում: Տիկին Անուշենց երեք սենյականոց բնակարանում բնակվող երկու ընտանիքը կազմված է վեց շնչից: Ընտանիքի հոգսը երկրում տիրող դառը վիճակում էլ ավելի է ծանրանում՝ անսպասելի ծանուցումներ ստանալու հետևանքով: Տիկին Անուշը երկու չափահաս տղաների մայր է, որոնք,եթե ցանկանան ընտանիք կազմել,ապա կստացվի, որ երեք սենյականոց բնակարանում ապրելու է չորս առանձին ընտանիք, իսկ այդօրինակ պայմաններում ոչ ոք չի ցանկանա ընտանիք կազմել:Այդ հարցն է, որ տիկին Անուշը փորձում է բարձրաձայնել նաև Հայաստանի դատարաններում,որպեսզի դատարանի միջոցով գոնե կարողանա հասնել որոշակի արդյունքի և քաղաքապետարանը գոնե իրենց երկու ընտանիքին տրամադրի առանձին բնակարաններ:Նախնական դատական նիստի օր դեռ չի նշանակվել: Շինարարների փողոցի 15 վթարային շենքի մյուս բնակիչները,որոնք այս պահին քաշում են կյանքի «դառը շունչը», նույնպես չեն ստացել բնակարաններ, քանի որ քաղաքապետարանի կողմից իրենց առաջարկված պայմանները չեն բավարարում նորմալ ապրելու համար:

 

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728