Այս պահին ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն ուղեկցվում է բողոքի ակցիայով: ՀՀԿ-ականներից, մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը` վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմավորեցին ցուցարարները` մասնավորապես Երեւանի Բուզանդ թաղամասի բնակիչները, որոնք առանձին հանդիպում էին պահանջում նրանից: Ակցիայի մասնակիցները մի կերպ կարողացան մոտենալ վարչապետին, դիմելով նրան խնդրեցին, որպեսզի նա լսի իրենց ու անձամբ զբաղվի իրենց հարցով: Տիգրան Սարգսյանն էլ` ի պատասխան ցուցարարների խնդրանքի հորդորեց` «առավոտյան զանգեք Վաչե Գաբրիելյանին»:
Բողոքավորների պնդմանն էլ, թե ուզում են հենց վարչապետի հետ խոսել` Տիգրան Սարգսյանը` «վաղը առավոտյան կառավարության…» ասելով, խոսքը կիսատ թողնելով փորձեց ներս մտնել:
Բողոքի ակցիայի մասնակիցների` «մենակ թե չխաբեք»- ին` Տիգրան Սարգսյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք», եւ բնակիչների պնդմանը, որ ուզում են անպայման հենց իր հետ խոսել, Տիգրան Սարգսյանը հետեւյալ կերպ արձագանքեց`«հասկացանք»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Պարոն վարչապետ ինձ թվում է ավելի հեշտ կլինի թվարկել այն դեպքերը, երբ չեք խաբել, քանի որ թվարկելու բան չեք ունենա:
Ուշադիր նայեք սրա դեմքին, և ամեն ինչ պարզ կլինի։ Մի՞ թե բարեպաշտ մարդը կարող է մնան հայացք ունենալ։
Տղեն էնպիսի սուտ ասեց, որ ազգովի ասացիք` սուտ է:Ուրեմն թագավորությունն /ինչու*կեսը/
իրենն է:Հեքիաթի երկիր, Հայաստանը…