Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը «Ֆլեշի» հաշվին կթողնի մոտ 298 միլիոն դրամ

Փետրվար 05,2014 21:48

Կառավարությունը «Ֆլեշ» ընկերության հաշվեկշռում կթողնի 298 միլիոն 446 հազար 210 դրամ: Այս գումարը, ինչպես նշված է կառավարության կայքէջում, հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի կառավարության աջակցության ծրագրով չիրացված 3316069 լիտր վառելանյութի սուբսիդիան է:

Վաղը կառավարության հավանությանը կներկայացվի «Ֆլեշի» հաշվին թողնվելիք այդ գումարի վերաբերյալ առաջարկությունը: «Ֆլեշի» հաշվին այդ միլիոնները թողնվում են, որպեսզի ծրագրով այս տարի շարունակվի մատչելի գներով դիզվառելիքի բաշխումը:

Բացի այս, ըստ կառավարություն ներկայացրած առաջարկության, «Ֆլեշը» նաեւ պարտավորվում է այս տարի ներկրել 14325496 լիտր դիզելային վառելանյութ եւ այս ծրագրով սահմանված գնով վաճառել Հայաստանի  մարզերի համայնքների հողօգտագործողներին: Վառելանյութի վաճառքի գինը, ինչպես նշված է կառավարության կայքէջում` 1 լիտրը` 350 դրամ է, իսկ 1 հեկտարին` մինչեւ 200 լիտր վառելիք է հասնում, առավելագույնը` 600 լիտր:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728