Կալիֆոռնիայի Մաշտոց քոլեջի նախագահ Կարպիս Տեր-Եղիայանը մոտ 30 հոգու իր հետ ուխտագնացության կտանի Արևմտյան Հայաստան: Հայտնում է «Գլենդեյլ Նյուզ Փրես» թերթը:
Արդեն մի քանի տարի է, ինչ նա մարդկանց ուղեկցում է ուխտագնացությունում` ականատես դարձնելով իրենց ծնողների կամ նախնիների հայրենիքին, որի մասին նրանք երկար տարիներ է միայն լսում են:
«Սա երազանքի իրականացում է: Նրանք միշտ երազում են իրենց ծնողների և նախնիների քաղաքների մասին, որտեղ նրան մեծացել են, որտեղ կրթություն են ստացել, որտեղ քայլել են», – ասում է Տեր-Եղիայանը:
Անցած տարի այդ վայրերը Տեր-Եղիայանի ճանապարհորդած Գլենդեյլի բնակիչ Հովսեփ Ֆիդանյանի համար ուխտագնացությունը հուզիչ էր և ուսանելի.
Կարդացեք նաև
«Մի կողմից այդ ուխտագնացությունը երջանիկ հույզեր արթնացրին, մյուս կողմից՝ տխուր», – ասում է նա:
Իր ճանապարհորդության ընթացքում նա ծանոթացել է հայկական հին ճարտարապետությանը, մասնավորապես տեսել է բազմաթիվ ավերված եկեղեցիներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ