Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պայքարում է Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով քրեական գործի հարուցման համար

Փետրվար 05,2014 20:58

Այսօր` 2013 թ. փետրվարի 5-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մակյանի, քննության առնվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած դիմումը:

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից, «Yerkir.am»-ում տրված հարցազրույցի ժամանակ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցվել էին բռնության սպառնալիքներ: Այս առիթով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ ՀՔԾ էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, սակայն հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանը մերժել էր քրեական գործ հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Այս գործով կայացած դատական նիստն անցկացվեց պատասխանող ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի բացակայությամբ, քանի որ վերջինս նախապես ներկայացված դիմումով խնդրել էր դիմումը քննել իր բացակայությամբ՝ որպես պատճառաբանություն նշելով այլ դատավարական գործողություններով ծանրաբեռնվածությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը ներկայացրեց իր պահանջը, այն է` վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի կատարվել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, նույնիսկ՝ բացատրություններ չեն վերցվել Զարուհի Փոստանջյանից և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցրած Խաչիկ Ասրյանից:

Այսքանով հետաձգվեց դատական նիստը, դիմումատուին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ նախաքննության նյութերին և ՀՀ ՀՔԾ հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի դատարան ներկայացրած առարկությանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թվականի մարտի 4-ին, ժամը 11:00-ին:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հայաորձի օրենք իր նման առաձգական է:Որձահայը բնության թյուրիմացությունն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728