Լրահոս
Օրվա լրահոսը

Մատչելի գներով 700,6 տոննա պարարտանյութ չի բաշխվել

Փետրվար 05,2014 20:53

Կառավարությունը շարունակում է հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի տրամադրումը:

Ինչպես ներկայացված է կառավարության կայքէջում, Հայաստանի համայնքների եւ Լեռնային Ղարաբաղի հողօգտագործողներին տրամադրվող  50 կգ քաշով, 1 պարկ ազոտական պարարտանյութը վաճառվելու է 6000 դրամով, իսկ 1 պարկ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերը` 7000 դրամով:

Ըստ գյուղնախարարության` կառավարություն ներկայացրած փաստաթղթի, նույն ծրագրի համար նախատեսված ու անցյալ տարի չօգտագործված 700,6 տոննա պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան եւ այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհն ենթակա չեն վերադարձման ՀՀ  պետական բյուջե. այն կտրամադրվի «Բերրիություն» ընկերությանը` պարարտանյութերի բաշխումն իրականացնելու համար:

Այս տարի, ըստ կառավարության մատակարար ընկերությունը պարտավոր է Հայաստան ներկրել 33121.35 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա», 2645.2 տոննա ֆոսֆորական պարարտանյութ «Կրկնակի սուպեր ֆոսֆատ» եւ 1618.9 տոննա կալիումական պարարտանյութ «Կալիումական աղ»: Այս պարարտանյութերը ներկրելու եւ բաշխելու համար կառավարությունը սուբսիդիա է տրամադրելու մատակարարին, սակայն սուբսիդիայի գումարը նշված չէ:

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728