Եվրոմիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատել է Ուկրաինայի բողոքի ցույցերի ժամանակ արդարադատության և գյուղատնտեսության նախարարությունների շենքերի գրավումը՝ ընդդիմության առաջնորդներին կոչ անելով տարանջատվել ծայրահեղական տարրերից: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Ընդդիմությունն ու ցուցարարները պետք է տարանջատվեն ծայրահեղական տարրերից», – ասել է Ֆյուլեն չորեքշաբթի օրը Եվրոխորհրդարանում Ուկրաինայի հարցի քննարկմանն իր ելույթի ժամանակ:
Հանձնակատարը նաև նշել է, որ իշխանությունների պարտականությունը ազատ խոսքի, հավաքների և ԶԼՄ-ների պաշտպանությունն է. «Դեռևս այդ ուղղությամբ շատ քիչ բան արվել: Խաղաղ ցուցարարները շարունակում են հսկողության տակ գտնվել, նրանց հաճախ վիրավորում են, անհայտ հանցագործների կատարած բռնություններն ու առևանգումները շարունակում են անպատիժ մնալ», – ասել է նա՝ նշելով, որ հարցը կարգավորելու համար պետք է անհապաղ սկսվեն հետաքննչական խորհրդակցական խմբի աշխատանքները, որպեսզի հարթեն անպատժելիության մթնոլորտը:
Նախարարությունների շենքերը հունվարի վերջերին գրավել էին «Սպիլնա Սպրավա» խմբի ակտիվիստները: Ընդդիմության առաջնորդները, մասնավորապես Վիտալի Կլիչկոն, հորդորում էին ազատել շենքերը, արդյունքում «Սպիլնա Սպրավա»-ի առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը լքեց Ուկրաինան: Վերջին տվյալներով նա գտնվում է Լոնդոնում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ