Բնակիչներին պատկանող շքամուտքը սեփականացրել են քիչ չէ՝ վարձով են տալիս
Սայաթ-Նովա 25, 23 շենքերի շքամուտքը տրվում է վարձով: Թեեւ բազմաբնակարան շենքերի մուտքերը օրենքով շենքի բնակիչների սեփականությունն է համարվում եւ որեւէ մեկը չի կարող դա միայնակ տնօրինել, սակայն ամսական 2500 դոլարով վարձով տրվող այս մուտքը տնօրինում է շենքի հետ ոչ մի կապ չունեցող ոմն Սուրեն Աղաբեկյանը: Մոտ 10 տարի է այդ շենքերի բնակիչները պայքարում են իրենց շքամուտքը հետ ստանալու եւ նախկին տեսքին վերադարձնելու համար: Մուտքն այժմ վերածված է քարաշեն կառույցի, որի դուռը կողպած է եւ բնակիչները ստիպված են սեփական բնակարանները հասնելու համար Նալբանդյան փողոցի մուտքից օգտվել, կամ էլ շենքը շրջանցել: Այս ձմռանը բնակիչներից մեկը, շրջանցելու պատճառով ընկել էր եւ ոտքը ձեռքը վնասել:
Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ անձամբ ապագա քաղաքապետ Տարոն Մարգարյանն է տարածքում եղել ու բնակիչներին խոստացել ընտրվելու դեպքում հարցը կարգավորել, եւ որպեսզի բնակիչները հավատան, որ հարցը կլուծվի, սեփականատիրոջը ստիպել են ընդամենը 5 օրով կառույցի մուտքի դուռը, որը նաեւ շքամուտքի դուռն է, բացել: Ընտրություններից հետո դուռը մեկընդմիշտ փակվել է:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ «Առավոտ»-ի վաղվա համարում: