Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում

Փետրվար 05,2014 19:59

Փետրվարի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում:

Հիմնականում դրական գնահատելով ոստիկանության վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը և անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև մարզի քրեածին վիճակի  առանձնահատկությունները՝ պայմանավորված մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքով:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջեց աշխատանքում պրոֆեսիոնալիզմը զուգորդել անվերապահ սկզբունքայնությանը, անաչառությանն ու պատասխանատվությանը, քանի որ ոստիկանության գործունեության մեջ հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ ամուր է հասարակության հետ կապը, երբ քաղաքացին հավատում է ոստիկանին:

Ոստիկանության պետն ընդգծելով, որ անձնակազմը գերակշիռ մեծամասնությամբ ընկալել և իրականացնում է առաջադրված խնդիրները՝ անդրադարձավ նաև դեռևս առկա թերություններին, մասնավորապես առանձնացնելով անձնակազմի հետ ոչ բավարար աշխատանքը,  երբ ոստիկանության ղեկավարության ցուցումներն ու պահանջները երբեմն չեն հասնում բոլոր օղակներին, ոստիկանին անհարիր դրսևորումների հանդեպ հանդուրժողականության, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի ու էթիկայի խախտման դեպքերը և այլն:

Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց  սկզբունքային ու հետևողական լինել հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման, իրենց օրենքից վեր դասողներին օրինականության դաշտ բերելու, գյուղական համայնքներին օգնություն ցուցաբերելու և մի շարք այլ ուղղություններով:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա բաժինների մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքների:

Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի մարզի ղեկավարության ու համայնքների ղեկավարների հետ հանդիպում ունեցավ մարզպետարանում, որտեղ ներկայացրեց ոստիկանության մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանին:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728