Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու սպանության գործով` թուքումուր ոստիկան Պողոսյանին. (Տեսանյութ)

Փետրվար 05,2014 19:28

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 13.00-ին նշանակված էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը, որն արդեն մոտենում է ավարտին: Դատախազ Արմեն Մարուքյանը պատրաստվում է հանդես գալ մեղադրական ճառով` պատժաչափ պահանջելով սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի համար, սակայն նիստը մի քանի անգամ տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է. մեկ ամբաստանյալի առողջական վիճակն է վատանում, մեկ   դատական նիստի օրը փաստաբանների հետ չի համաձայնեցվում:

IMG_0976

Այսօր ևս դատական նիստը չկայացավ, սակայն պատճառը ոչ թե դատախազի կամ փաստաբանների բացակայությունն էր, այլ Հարություն Սարգսյանի հիվանդ լինելը: Ամբաստանյալին  ԱԱԾ-ի հատուկ պահպանման վայրից տեղափոխել էին Ախուրյան, սակայն դատը սկսվելուն պես նրան ուղեկցող ոստիկանը զեկուցեց, որ նա բարձր ջերմություն ունի, բարձր է նաև արյան ճնշումը, շտապօգնություն է եկել, ու բժիշկը դեղ ներերակելուց հետո խորհուրդ է տվել ամաբաստանյալին դատարան տեղափոխել լավ զգալուց հետո:

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Վարդուհի  Էլբակյանը, ով, ի դեպ, ոչ բոլոր դատական նիստերին է  ներկայանում, հետաքրքրվեց, թե կա՞ բժշկի համապատասխան տեղեկանքն այն մասին, որ Հարություն Սարգսյանը չի կարող ներկայանալ դատարան: Այստեղ սկսվեց վիճաբանություն Վարդուհի  Էլբեկյանի ու ոստիկան Պողոսյանի միջև: Դատավորը ստիպված եղավ նիստը հետաձգել կես ժամով, մինչև որ ոստիկանը կներկայացներ տեղեկանքը:

Վիճաբանությունը տեղափոխվեց դատարանի միջանցք, որտեղ և տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանն ու ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը մազ էր մնացել, որ իրար ծեծեին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ու Հարություն Սարգսյանի  քրոջ միջև լեզվակռիվ ծագեց Հարությունի բարձր ջերմություն ունենալ-չունենալու շուրջ, որն է վերածվեց փոխադարձ վիրավորանքների ու ճչոցների: Դատարանի կարգադրիչներին հաջողվեց շտկել իրավիճակը, կանխել ծեծկռտուքը,  սակայն դատը մինչև աշխատանքային օրվա ավարտը մի քանի անգամ ժամերով հետաձգվեց:

Երբ այն նորից սկսվեց, ամբաստանյալի փոխարեն դատարան ներկայացավ  ոստիկանը`այս անգամ իր հետ բերելով բժշկի համապատասխան գրառումներն այն մասին, որ հիվանդը վատառողջ լինելու, գլխացավ, գլխապտույտ ունենալու ու  նյարդային  վատ վիճակում  գտնվելու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին: Սա դարձավ վիճանաբանության մի նոր թեմա, քանի որ չկար բժշկի ստորագրությունը:

Դատախազ Արմեն Մարուքյանը  դատարանին միջնորդեց պաշտոնապես շտապօգնություն ուղարկել Ախուրյանի ժամանակավոր պահպանման խուց ` հետազոտելու ամբաստանյալին ու համոզվելու`իրո՞ք նա հիվանդ է: Վերջինիս հիվանդ լինելը կասկածահարույց թվաց դատախազին ու տուժողի իրավահաջորդի  շահերը պաշտպանողներին:

Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը`դատը հետաձգելով ևս մեկ ժամով,որը փաստորեն համընկնում էր  աշխատանքային օրվա ավարտի հետ:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728