Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը մի օր Վարդան Սեդրակյանին բանտից ազատելու է (Տեսանյութ)

Փետրվար 05,2014 17:59

«Այդ մեծամիտիկները բարդույթները թող թոթափեն ու հասկանան, որ այն, ինչ Հայրիկյանն է առաջարկում, իրենց բոլորի առաջարկածն է»,-ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր այսպես արտահայտվեց նորաստեղծ քաղաքացիական նախաձեռնությունների մասին:

Այնուհետև շարունակեց. «Ինչո՞ւ ԱԻՄ-ին չեք կանչում, ԱԻՄ-ից լավ կազմակերպություն ե՞ք:  Մենք եթե մի բան անում ենք, ասում ենք բոլորդ համեցեք, բա դուք ինչո՞ւ եք վախենում: Չէ՞ որ առանց ԱԻՄ-ի մեկ է ոչ մի բանի չեք հասնելու: Հետո դա հայկական էլ չէ,  երբ տղաները հավաքվում են, սեղան են նստում, ասում են հայրիկին կանչենք սեղանի գլխին նստի: Չեն ասում չէ, հայրիկին բոլորովին չկանչենք: Սրանք հասել են դրան: Ջահելներով երեք տարի առաջ իրենք խմբակ են ստեղծել, անունն  էլ դրել են՝ քաղաքացիական նախաձեռնություն, ասել են տղերքով հավաքվենք քննարկենք, բայց չէ, ԱԻՄ-ը հանկարծ չլինի, քանի որ հարցը կքաղաքականացվի: Բայց ձեր բոլոր քննարկած հարցերը քաղաքական են: Դա ես գրագիտության աճի հետ եմ պայմանավորում, կձերբազատվեն բարդույթներից, կգրագիտանան… տեսեք Նախախորհրդարանը ինչ անում է, լավ է անում»:

Պարոն Հայրիկյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի Վարդան Սեդրակյանի վերջին նամակի հրապարակման վերաբերյալ, որտեղ մի շարք մարդկանց անուններ են տրվում և խոսվում այն մասին, թե ում կարող էր ձեռնտու լինել Հայրիկյանի դեմ մահափորձը: Պարոն Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Ինձ համար դա փակված հարց է: Երբ լուրջ հաջողություններ ունենամ քաղաքական դաշտում, և ինչպես Ուկրաինացի ընկերս էր գրում, որ գոնե անցումային փուլում Հայրիկյանի պես գործիչներին չօգտագործելը սխալ է, երբ այդ սխալը ուղղվի, ես այդ պարագայում Սեդրակյաններին ու իր նմաններին բանտից կազատեմ: Կասեմ խելոք մնացեք, էլ նման բան չանեք, քանի որ հաջորդը կարող է դա չներել: Մեզ բոլորիս համար պարզ էր, որ դա ռուսական իմպերիալիզմի սադրանքն էր: Իսկ Սեդրակյանները Մաքսային միության գործիքներն էին, որոնք ավելի շատ ողորմության են արժանի, քան պատժի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728