Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատգամավորին`«թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ» անվանող փոխնախարարին կպատժե՞ն

Փետրվար 05,2014 17:24

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու ՀՔԾ-ի որոշումը բողոքարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ասամբլեան պահանջում է վերացնել ՀՔԾ քննիչ Բաբայանի 31.10.2013թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ ասամբլեան պահանջել էր քրեական գործ հարուցել փոխնախարարի հայտարարության փաստով: Խաչիկ Ասրյանը ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցից հետո պատգամավորին անվանել էր «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ» եւ ասել էր, որ «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»:

«Խաչիկ Ասրյանի հրապարակային հայտարարություններում ակնհայտորեն սպառնալիք կա… Քննիչը բավարարվել է միայն լրատվական միջոցներով տարածված նյութերի ուսումնասիրությամբ, այսինքն, ավելի շատ կատարել է լրատվական նյութերի վերլուծություն եւ գնահատում, որը բավարար չէ, որ քննությունը համարենք օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ: Գոնե չի հրավիրել Խաչիկ Ասրյանին բացատրություն վերցնելու, չի հրավիրել նաեւ Զարուհի Փոստանջյանին` որպես սպառնալիքի սուբյեկտ» ,- Aravot.am-ին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Խաչիկ Ասրյանի սպառնալիքից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկաններ էր տրամադրել` պատգամավորի անվտանգությունն ապահովելու համար. «Եթե ոստիկանապետը հիմնավոր չհամարեր վտանգը, ինչու պետք է տրամադրեր ոստիկանների»:

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է, որովհետեւ քննիչ Բաբայանը չի ներկայացել նիստին` գրավոր հայտնելով, որ անհետաձգելի այլ դատական գործով նիստի է:

Այսօր պարոն Սաքունցը դատարանին ներկայացրել է իրենց բողոքը, իսկ դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 4-ին:

Զրուցեցինք նաեւ Խաչիկ Ասրյանի հետ: Նա ասաց, որ ինքը տեղյակ չէ, որ ասամբլեան նման հայցով դիմել է դատարան, հետո. «Այդ թեման շատ վաղուցվանից փակված է ինձ համար, որովհետեւ 2-3 անգամ անդրադարձել եմ այդ հարցին, ուղղակի պատասխանել եմ բոլոր հարցերին» ասելով` անջատեց հեռախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. նվարդ says:

    Խաչիկ Ասրյանն էլ` իմ պատկերացմամբ, նացիստական համակենտրոնացման ճամբարներից
    ներկրված , քրքրված ու պատառոտված

  2. նվարդ says:

    …….կրկնակոշիկի է նման, որի պիտանելիության ժամկետը վաղուց է անցել….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728