Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանը դեմ չէ Դավիթ Թորոսյանին

Փետրվար 05,2014 17:15

«Որեւէ պատմություն չկա Բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված։ Այդտեղ թյուրիմացություն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» թերթում տեղեկություն կար այն մասին, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հավաքականի մարզիչ է նշանակել 70-ականների բռնցքամարտի լեգենդ Դավիթ Թորոսյանին: Ըստ թերթի տեղեկությունների` Յուրի Վարդանյանն առաջարկել է չնշանակել նրան, այլապես ինքը չի ֆինանսավորի հավաքականին: Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը` փորձեցինք ճշտել նախորդ օրը: Յուրի Վարդանյանի հեռախոսին պատասխանեց գործավարը, խոստացավ ճշտել, հետ զանգել, ինչն էլ երկու օր շարունակ չարեց: Ճի՞շտ է, որ Ձեր հարաբերությունները 70-ականների մյուս լեգենդ Յու. Վարդանյանի հետ բանի նման չեն` հարցրինք Դավիթ Թորոսյանին: «Մենք իրար հետ խնդիրներ չունենք»,- խուսանավեց Թորոսյանը: Ասում են` նա փողը չի փոխանցելու: «Չէ, որեւէ խնդիր չի եղել…»,- հերքեց ու չցանկացավ շարունակել»,- գրում է թերթը: Ի դեպ, թերթի տեղեկություններով, Դավիթ Թորոսյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

«Բռնցքամարտի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որն ինքնուրույն որոշում է կայացրել եւ ֆեդերացիայի հավաքականի մարզիչ է նշանակել Դավիթ Թորոսյանին։ Որոշել է, թող աշխատի, նախարարությունից ի՞նչ են ուզում: Դա իրենց որոշելիքն է, նախարարությունն ինչո՞ւ պետք է դեմ լինի»,- հավելեց նախարարը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Բռնցքամարտի ֆեդերացիան փոփոխություն է արել օրենքում, եւ դրա համաձայն ֆեդերացիայի նախագահը նշանակում է կատարել։

 

Հարցին, թե համապատասխանում է իրականությանն այն լուրը, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կդադարեցնի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումն այդ նշանակմամբ պայմանավորված, նախարարն ասաց. «Ֆինանսավորումն արդեն եղել է։ Առաջին եռամսյակի ֆինանսավորումը կատարվել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Հարգելի՛ «Առավոտ», ահա Դուք գրել եք նախարարի խոսքը «Որեւէ պատմություն չկա Բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված։ Այդտեղ թյուրիմացություն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։ Հոդվածի մի այլ հատվածում էլ բերել եք՝
    «Բռնցքամարտի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որն ինքնուրույն որոշում է կայացրել եւ ֆեդերացիայի հավաքականի մարզիչ է նշանակել Դավիթ Թորոսյանին։ Որոշել է, թող աշխատի, նախարարությունից ի՞նչ են ուզում: Դա իրենց որոշելիքն է, նախարարությունն ինչո՞ւ պետք է դեմ լինի»,- հավելեց նախարարը։
    Ի դեպ, այդ մասին հրապարակել են մի շարք ԶԼՄ-ներ… այսքանից հետո ինչու՞ է yerkir.am -ը փոթորիկ անում մի բաժակ ջրում, հաջորդ օրը՝ ժամը 16:02 -ին հրապարակելով ոչ իրավական, անստորագիր մի թուղթ, որ առոչինչ է… որքան ես գիտեմ՝ պաշտոնական գրությունները լինում են ձևաթղթի վրա և ստորագրությամբ… ի՞նչ է, թյուր տեղեկությամբ կայք են լցնու՞մ, իրենք անհաղո՞րդ են նորություններին, թե՞ընթերցողներին են դնում անգրագետի տեղ…Դիմեցի Ձեզ, քանզի Ձեր հիմնական ընթերցողն եմ ու երբեմն՝ արձագանքողը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728