Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի ճնշումները մի բան են վկայում, հայտարարությունը` հակառակը

Փետրվար 05,2014 17:00

«ՊԵԿ-ի հայտարարությունն ադեկվատ եմ ընդունում այն առումով, որ վերջապես որոշեցին գոնե խոսքով ձևակերպել, որ չեն լինի տույժ տուգանքներ, երբ գործատուները չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊԵԿ-ի հայտարարությանն` այսպես արձագանքեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:

Բայց մյուս կողմից նա նշեց. «Հաշվետվության ձևը մնացել է նույնը, ուստի այս պահին ՊԵԿ-ի կողմից օրենքի պահանջ է այդ հաշվետվությունները պահանջելը: Իրականում այլ ձևով ներկայացնելու հնարավորություն չկա էլ, քանի որ համակարգը ավտոմատ է հաշվարկում: Լիազոր մարմինը` կառավարությունն ու Կենտրոնական բանկն են այստեղ մեղավոր, որոնք պարտավոր էին ընդունել համապատասխան իրավական ակտեր, քանի որ դրանք ՊԵԿ-ը չի կարող անել, որ ապահովեին ՍԴ աշխատանքային որոշման պրակտիկ կիրառելիությունը: Համապատասխան միջավայր չի ստեղծած` չնայած որոշումը կա»:

Ըստ Դավիթ Մանուկյանի` դա ոչ թե բարի կամքի դրսևորում պիտի լիներ, այլ իրենց պարտականությունը: Դավիթ Մանուկյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «չպետք է խառնել երկու տարբեր բաներ. ցույց տալը, թե դու ինչքան պարտք ես վճարել և վճարումը կատարելը մեկ այլ բան է: Հանգիստ կարող են ցույց տալ, բայց չվճարել, կուտակային վճար չփոխանցել այդ կամուրջ հաշվին»:

Դավիթ Մանուկյանը մեզ տեղեկացրեց, որ պաշտոնական հաղորդագրությունից դուրս իրենց տեղեկություններ են հասել, որ ՊԵԿ-ը տարբեր տեղերում ճնշումներ է իրականացնում, հաշվապահներին ոչ ճիշտ ուղղորդում:

Զրույցի ավարտին Դավիթ Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղը «Վերնիսաժի» այգուց բողոքի երթ է սկսվելու ու մանրամասնեց. «Վաղը ժամը 12.00-ին ԿԳՆ շենքի դիմացից երթ է սկսելու: Դա պատահական չէ, քանի որ առաջին ուղերձը նրանց է ուղղված լինելու: Պատճառն այն է, որ համատարած ճնշումներ են իրականացվում ուսուցիչների վրա: Մեր ուսուցիչը վախեցած ու ճնշված է, ուստի ի՞նչ սերունդ պետք է դաստիարակի»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան says:

    համակարգը ավտոմատ է հաշվարկում: Լիազոր մարմինը` կառավարությունն ու Կենտրոնական բանկն են այստեղ մեղավոր, որոնք պարտավոր էին ընդունել համապատասխան իրավական ակտեր, քանի որ դրանք ՊԵԿ-ը չի կարող անել

    համակարգն էլ երեւի աստվածներն են ստեղծել, հո ՀՀ Կառավարությունը չի ստեղծել, որ հնարավոր լինի փոխել…… ՊԵԿ-ը չի կարո՞ղ, թող էդ փոփոխության նախաձեռնմությամբ հանդես գա, ո՞վ ա ձեռքը բռնել…

  2. Կարմեն says:

    Ամենասարսափելին այն է, որ բոլոր պետական մարմինները, բացատրություններ են գտնում ՀՀ Սահմանադրկան Դատարանի աշխատանքային որոշումը չկատարելու համար, այնինչ հենց իրենք պետք է ապահովեին սահմանադրական կարգը: Այս պահվածքով պետությունը հստակ ուղերձ է ուղարկում իր ժողովրդին մեր երկիրը սահմանադրական չէ, ՊԵԿ-ը թքաց ունի Սահմանադրական Դատարանի որոշման վրա, նախարարները իրավունք ունեն չկատարելու ՍԴ-ի աշխատանքային որոշումները, մասնավորապես ԿԳՆ-ը ոչ միայն չի կատարում որոշումը այլ նպաստում է համապատասխան մարզպետների հետ, որ չկատարվի այդ որոշումը, դպրոցներում ստիպելով, ահաբեկելով ուսուցիչներին դիմել տնօրեններին խնդրանք աղաչանքներով, աղերսներով, որպեսի իրենց ստացած խղճուկ աշխատավարձներից պահեն այդ գումարները կուտակայինի համար, որպեսզի հետո, ծերության ժամանակ լավ ապրեն:
    Լավ մեր երկրում գոնե կա մեկը, որ համեմատի մեզ աշխարհի այլ պետությունների հետ և մեզ մեզ կարողանա ասել մենք ինչպիսի երկրում ենք ապրում, ինձ թվում է որ այդպիսի երկիր չեն գտնի: Մեր օրենսդրությունը, տնտեսությունը նման է Крокадил Гена հայտնի մուլտֆիլմի Чебурашка -ին հայտնաբերելու ժամանակ արտահայտած մտքին` Науки неизвесни зберь.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728