Այսօր, ընդունելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց կազմակերպության աշխատանքը Հայոց բանակի ամրապնդման գործում եւ հորդորեց գործունեությունն ավելի ակտիվացնել վեց հիմնական ուղղություններով:
Աշխատանքներն ակտիվացնել մարզերում, հատկապես` սահմանամերձ բնակավայրերում: Նախարարը սահմանը պաշտպանող զինվորին եւ սահմանամերձ շրջանների բնակիչներին դիտարկում է նույն հարթության վրա:
Ավելի աջակցել զինված ուժերում ազգային գաղափարական դաստիարակությանը:
Աջակցել հասարակության շրջանում սպայի դերի եւ հեղինակության բարձրացմանը:
Կարդացեք նաև
Քարոզչական աշխատանքներ ծավալել բուհերում, որոնք կրտսեր սպայական կազմի համալրման աղբյուր են:
Աջակցել զինված ուժերի համալրման ռազմավարությանը` զորակոչ, պայմանագրային զինծառայողների համալրման ավելացում:
Ակտիվ գործունեություն ծավալել 2014 թվականին բանակում փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ