«Հարցը, կներեք, մի քիչ ուշացած է, որովհետեւ այդ հարցը բարձրացվել է բազմիցս»,- Aravot.am-ի հարցին`կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ մոտեցումը, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ այսօր, «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի տապալումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերը կառավարության հրաժարականի հարցն առաջադրեն:
Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձրաձայնել է:
Հետաքրքրվեցինք`եթե այժմ նման նախաձեռնություն լինի, ԲՀԿ-ն կմիանա՞: Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Միանձնյա պաշտոնական պատասխան տալ չեմ կարող, որովհետեւ ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, ով մատուցում է ձեզ իրեն հանձնարարվածը`տեղեկատվության տեսքով: Եվ ընդամենը 35 պատգամավորներից մեկն եմ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ