Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերային ակումբները բնակելի շենքերի տակից կհանե՞ն (Տեսանյութ)

Փետրվար 05,2014 16:04

Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը երեւանցիներին հորդորեց անտեղի կանչեր չանել շտապբուժօգնությանը: «Կոչ եմ անում երեւանցիներին՝ ավելորդ կանչեր չանեն, որպեսզի կարողանանք մեր կանչերով սպասարկենք նրանց, ովքեր իրոք կարիք ունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխքաղաքապետը: Նրա ներկայացմամբ` «Լինում են դեպքեր, երբ տատիկներն ուղղակի ճնշումը չափելու համար շտապօգնություն են կանչում»: Մինչդեռ, ըստ փոխքաղաքապետի, նման խնդրի դեպքում տատիկները կարող են դիմել պոլիկլինիկաներ:

Դավիթ Օհանյանի ներկայացմամբ` շտապօգնության ծառայությունը վերազինվել է նոր շարժակազմով, տեխնիկական պարկը հագեցվել է եւ ներկայումս կա 36 շարժակազմ եւ 2 ֆելդշերական ծառայություն:

Պարոն Օհանյանի խոսքով` շտապօգնություն ծառայությունը փորձում է 7-13 րոպեի ընթացքում հասնել կանչ կատարողին, բայց, ինչպես փոխքաղաքապետն ասաց, քանի որ Երեւանում ավելացել է մեքենաների քանակը եւ հատկապես պիկ ժամերին ծանրաբեռնված երթեւեկություն է, մայրաքաղաքում 7 ենթակետ է տեղադրվել, որպեսզի կանչ կատարելու ժամանակահատվածը պահպանվի ու հասնեն հիվանդին 7-13 րոպեում:
Քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկների համար, ըստ պարոն Օհանյանի, նախորդ տարի մոտ 70 միլիոն դրամի սարքավորումներ է տրամադրել:
2013 թվականի ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. 2012 թվականին մայրաքաղաքում 21 հազար 979 ծնունդ է գրանցվել, իսկ 2013 թվականին 21 հազար 316 ծնունդ է եղել: Սա փոխքաղաքապետը հիմնավորեց այն հանգամանքով, որ անցյալ տարի առողջապահության նախարարության որոշմամբ մարզային հղիները, բացառությամբ` ծանր դեպքերի, այլեւս անվճար չեն կարող մայրաքաղաքում ծննդաբերել, ուստի ծնունդների թվի նվազում է եղել:

Դավիթ Օհանյանը վստահեցրեց, որ պայքարում են այն գիշերային ակումբների դեմ, որոնք տեղակայված են բազմաբնակարան շենքերի տակ եւ որեւէ խախտումներ են կատարում, կամ բնակիչների կողմից դժգոհություններ են լինում: Նման օբյեկտների դեմ քաղաքապետարանը կպայքարի նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ. «Նման օբյեկտները բազմաբնակարան շենքերի տակից պետք է դուրս հանենք»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728