Փետրվարի 4-ին Փարիզում կայացավ Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։ Նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվեց դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը։
Խմբի գործունեությունը միտված է լինելու Ֆրանկոֆոնիայի արժեքների և սկզբունքների տարածմանը, ֆրանկոֆոնիայի բազմազանության ներկայացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ