ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ եւ արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերն անհանգստացած է հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում զինծառայողների ու քաղաքացիական անձանց զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ:
«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ կողմերին կոչ եմ անում լիովին օգտագործել արժեքավոր հնարավորությունները, որ ընձեռում են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների այցերը սահմանին եւ շփման գծում՝ լարվածության նվազեցման նպատակով միմյանց հետ անմիջականորեն հաղորդակցվելու նպատակով»,- հայտարարել է Բուրկհալտերը:
«Առավոտ» օրաթերթ