Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ընդդիմությունը կդնի՞ կառավարության հրաժարականի հարցը

Փետրվար 05,2014 15:03

ԱԺ երեք ոչ իշխանական խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և այլընտրանք ԲՀԿ-ն, գազի հարցով քննարկումներ կանեն և կորոշեն հետագա անելիքները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Ես ընդամենը իմ մոտեցումն եմ ասում՝ հիմա ամբողջովին բաց է կառավարության հրաժարականի հարցը դնելը: Ես կարծում եմ՝ հիմա կառավարության հրաժարականը չդնելը առնվազն սխալ է»: Այնուհանդերձ, Արամ Մանուկյանի խոսքով՝ այդ դեպքում էլ նույն դժվարությունները կլինեն ոչ իշխանական խմբակցությունների համար, քանի որ կառավարության հովանավորները խորհրդարանում են:

Հիշեցնենք, որ առավոտյան քվեարկությունների ժամանակ խորհրդարանի իշխանական մեծամասնությունը դեմ քվեարկելով տապալեց «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը:
Վերջին երկու օրերին խորհրդարանում կառավարության հասցեին, ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքների դեպքում, Արամ Մանուկյանի խոսքով, կառավարությունից որևէ արձագանք չեղավ. «Էդ գործը թողել են Հանրապետականի վրա, այսինքն՝ նրանց փաստաբանը պառլամենտում ՀՀԿ-ն է: Մեկ ապացույց ևս, որ սա պառլամենտական ուժ չէ, ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, թե՝ պարտակող: Նա պարտակեց ուրիշների արածը, երկրորդ՝ համարձակություն չունեցավ քվեարկելու, սա կառավարությանը ենթակա մարդկանց խումբ է»: Բանախոսը նշեց, որ որոշ ՀՀԿ-ականներ խուսափեցին քվեարկությունից՝ կամ բացակայեցին նիստից, կամ էլ ընդհանրապես չմասնակցեցին քվեարկությանը: Մի բան, ըստ Արամ Մանուկյանի, հստակ է՝ «գաղջ մեծամասնությունը համարձակություն չունեցավ» բացահայտելու այն մեծ խարդախությունները, խորհրդավորությունը, որոնց մասին չորս խմբակցություններն ահազանգում են:

«Ես հիմա էլ եմ ասում՝ ՀՀԿ-ից որևէ մեկը, որոնք երեկ զազրախոսության մասին էին զազրախոսում, չեն կարդացել, բոլոր այն 31 համաձայնագրերը, որոնց մասին ես միշտ մամուլին ասել եմ»,- ասաց նա: ՀԱԿ պատգամավորը նաև հավելեց, որ ոչ իշխանական ուժերի ներկայացրած բոլոր խնդիրները փաստարկված են: Ասաց, որ «փուչ քամի ու զազրախոսություն» են իշխանության՝ կառուցողական երկխոսության վերաբերյալ հայտարարությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728