Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նեղություն մի կրեք, ես ձեզ չեմ վստահում». Վարդան Բոստանջյանը` պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին

Փետրվար 05,2014 15:00

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գրեթե համոզված է, ու բացառում է, որ Մաքսային միության տիրույթում գտնվելով կստեղծվեն պայմաններ, որոնք նպաստավոր չեն լինի Հայաստանի համար, այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց նա՝ խոսելով ապրանքների գների հնարավոր բարձրացման թեմայով: Նա վստահեցրեց`«Եթե դու մեծ երկիր չես, ապա պետք է մտածես քո սեփական շահի մասին»:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ ասաց, որ գների բարձրացում կլինի միայն այն ապրանքների պարագայում, որոնք Մաքսային միության անդամ երկրներում չեն արտադրվում, օրինակ՝ սուրճը:
«Մաքսային միությունը մեզ համար անհայտ միություն չէ»,- նշեց Վազգեն Սաֆարյանը ավելացնելով, թե ապրանքների թանկացումը խթանիչ հանգամանք կլինի տեղական արտադրությունը զարգացնելու համար:

«Ամենամեծ պլյուսն այն կլինի, որ մենք միասնական տնտեսական տարածքում ենք լինելու, մենք յոթանասուն տարի շարունակ Ռուսաստանի հետ ունեցել ենք միեւնույն տեխնոլոգիական մշակույթը ու այսօր խոսել այն մասին, որ կարող ենք մեր ապրանքները իրացնել Եվրոպայում` դժվար է, որովհետեւ ունենք տարբեր տեխնոլոգիական մշակույթ»:
Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, թե ինչ է մտածում Վարդան Բոստանջյանն այդ մասին, արժե վստահել, թե՞ ոչ, ասաց. «Նեղություն մի կրեք, ես ձեզ չեմ հավատում, ես գուցե չեմ ուզում հասնել 65 տարեկան, կամ` ներողություն, այդ դո՞ւք եք իմ մասին մտածելու: Ես այս պետությանը պահ չեմ տա, ոչ միայն 40, այլեւ կես տարով, ու ընդհանրապես ոչինչ չեմ տա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728