Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում «մութ ու ցուրտ» տարիներն են

Փետրվար 05,2014 14:49

Շուրջ երկու օր է` վանաձորցիների մեծ մասը զրկված է կոմունալ տարրական պայմաններից:

Արդեն որերորդ օրն է` դադարեցվել է քաղաքի մեծ մասի գազամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն` փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։

Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:
Բնակիչները, սակայն, կորցրել են հույսը: Նրանք, ովքեր բնակարանի տաքացման հարցը փորձում էին լուծել գոնե էլեկտրաէներգիայով, ժամանակ առ ժամանակ դրանից էլ են զրկվում:

«Մինչ հիմա գազով էինք տաքացնում տունը, քանի օր է, սակայն, գազ չկա, ամեն օր սպասում ենք, տեսա` հնար չկա` էլեկտրական վառարանը միացրի, էն էլ մի քանի ժամ անց լույսերն են կտրվեցին: Երեկոյան շուտ պառկել ենք քնելու, որ երեխան չմրսի»,-ասում է Վանաձորի բնակչուհի Անին:

«Երեկոյան, բացի գազից, լույս էլ չունեինք, մթան մեջ, ցրտում ինչ կարող ես անել, զանգեցինք մեր էլեկտրիկին, հեռախոսը անջատած էր: Օրվա մեջ լինում է` մեկ էլ տեսար լույսն էլ կտրեցին: Մնում ենք անելանելի վիճակում, ոնց որ «մութ ու ցուրտ» տարիները լինեն: Դա էլ քիչ է` առավոտյան ջրերն էին սառել, մի կերպ բացել ենք»,-ասում է մեկ այլ վանաձորցի:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728