Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանները վերաբերմունքը Մերաբ Ալոյանի նկատմամբ գնահատում են նվաստացուցիչ (Տեսանյութ)

Փետրվար 05,2014 14:44

«Ես մի տարի առաջ եմ ծանոթացել այս գործին, ինձ շատ հետաքրքրեց այդ վիճակը, որը ստեղծվել է Մերաբ Ալոյանի շուրջը, այդ խոշտանգումների շարքը, երբ որ մեղադրյալին արգելված է ունենալ նորմալ փաստաբան, արգելված է ունենալ թարգմանիչ, մարդը իրավունք չունի ծանոթանալ փաստաթղթերի հետ, երբ որ մարդու գլխին պարկ հագցրած բերեցին դատարան: Դա նվաստացում է»,- այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը:

Այն հարցին, թե ի՞նչ ակնկալիք կա փետրվարի 13-ին տեղի ունեցող դատական նիստից, իրավաբան Արա Ղազարյանը հույս հայտնեց, որ այն պետք է բեկանվի եւ ուղարկվի 1-ին ատյան.
«Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում նման դատավարություն կլինի: Այստեղ ամեն վայրկյան լրագրողները կգրեն: Պատկերացրե՛ք՝ մարդուն տանում էին դատարան շորը գլխին հագցրած եւ դատարանում մոտ 15 րոպե այդպես պահում էին, որ տուժողները բավարարվեն, եւ երբ որ շորը գլխից հանում էին, տեսնում էր, որ տուժողները հեռախոսներով նկարում են: Դա նվաստացուցիչ վերաբերմունք է, ես չեմ պատկերացնում մեր դատարաններում այդպիսի կամայականություն»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ սպասումներ կան, Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ քայլեր կանի, Արա Ղազարյանը պատասխանեց, որ նամակագրությունից բացի, դիվանագիտական այլ գործուն միջոցներ պետք է կիրառվեն: Պարոն Դանիելյանն էլ ասաց՝ «Թո՛ղ գան դատը նայեն».
«Իսկ ինչո՞ւ օմբուդսմենը թռնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի դատին, բայց երբ որ Մերաբ Ալոյանը նրան նամակ է գրում, նա չի պատասխանում այդ նամակներին»:

Հիշեցնենք՝ Մերաբ Ալոյանը Ուկրաինայում մեղադրվում է երկու այլ անձանց հետ Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ, որը կատարելիս զոհվել են նաեւ ոստիկանության 2 աշխատակիցներ: Նա ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում եւ 2011 թվականին արտահանձնվել Ուկրաինայի իշխանություններին:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728