Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես են վարկաբեկվում լավ գաղափարները

Փետրվար 05,2014 14:06

Ես դեմ չեմ, որ վճարովի ավտոկայանատեղիներ լինեն։ Ես դեմ չեմ, որ թոշակը կուտակային լինի։ Ես գիտեմ, որ ընթերցողներս ինձնից դժգոհ կմնան, բայց ես դեմ չեմ, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը տրվի «Գազպրոմին», «Որոտանի կասկադը» տրվի ամերիկացիներին։ Ես դեմ եմ, որ որեւէ բան արվի թաքուն, քաղաքացիներին տեղյակ չպահելով, նրանց կարծիքը չհարցնելով։

Հայաստանում չկա ժողովրդի համար ընկալելի որոշումներ ընդունելու մեխանիզմը, եւ հենց դա է մարդկանց արդարացի դժգոհության պատճառը, որը հիմք է տալիս քաղաքական ուժերին անցնել միանգամայն բնական պոպուլիզմի: Որո՞նք են այդ մեխանիզմները: Նախեւառաջ՝ քաղաքացիների կողմից ընտրված եւ հեղինակություն վայելող խորհրդարանը, որի մեծամասնությունը հնարավորություն չունի իր ցանկացած հարմար պահի միացնել քվեարկության մեխանիզմը եւ անցկացնել հասարակության աջակցությունը չունեցող որոշումներ: Նման մեխանիզմներ են անշուշտ նաեւ հասարակական քննարկումները տարբեր հարթակներում, այդ թվում նաեւ՝ լրատվամիջոցներում: Ցավոք, այդ մեխանիզմն էլ ամբողջությամբ հնարավոր չէ կիրառել: Լրատվամիջոցները մեծ մասամբ քաղաքականացված են եւ կանգնած են ԲՀԿ-ՀԱԿ՝ մի կողմից, մյուս կողմից՝ իշխանություն բաժանարար գծից այս կամ այն կողմ: Երկու խմբերին պատկանող լրատվամիջոցները իրար լսելու եւ կարծիքներ համադրելու որեւէ ցանկություն չունեն:
Գուցե Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների խնդիրն ամենակարեւորը չէ մեր ազգաբնակչությանը հուզող հարցերից, բայց այստեղ էլ ի հայտ է գալիս մեր իշխանությանը բնորոշ սխալ գործելակերպը: Փողոցների տարբեր մասերում կարմիր գծանշաններ անելով եւ վարորդներին հորդորելով SMS-ներ ուղարկել՝ չի նշանակում ինչ-որ ծառայություն մատուցել: Նախ՝ իմ տարիքի եւ ինձնից տարիքով մարդկանց զգալի մեծամասնությունը կյանքում SMS չի ուղարկել, եւ եթե անգամ նրանք մեծ ցանկություն ունենան կայանելու համար վճարել՝ դա պարզապես չեն կարողանա անել: Ապա նաեւ պարզ չէ՝ ես այդ կանգառում կանգնել եմ երկո՞ւ րոպե, 20 րոպե, թե՞ երկու ժամ: Ո՞վ եւ ինչպե՞ս է դա ֆիքսելու, եւ իմ՝ չվճարելու դեպքում ինչպե՞ս է ապացուցելու, որ ես պետք է տուգանքներ մուծեմ: Չմտածված, հապճեպ ընդունված որոշումները տպավորություն են թողնում, որ իշխանության այս կամ այն մարմինը ցանկանում է որեւէ տեղից ինչ-որ մի ձեւով փող «թռցնել» եւ ոչ թե կարգուկանոն մտցնել մեր առօրյա կյանքի մեջ: Այդպես է վարկաբեկվում ցանկացած, նույնիսկ լավ եւ առողջ գաղափար:

Սկզբունքորեն ես դեմ չեմ նաեւ հասարակական տրանսպորտի համար ոչ թե 100, այլ 150 դրամ վճարելուն, բայց այն տրանսպորտի համար, որը որակապես կտարբերվի այսօրվա խղճուկ եւ 13 հոգու փոխարեն 23 հոգի խցկող «մարշրուտկաների» վիճակից: Թող ներդրումներ անեն՝ հետո փող պահանջեն, եւ ոչ թե բարձր գին ուզեն՝ նույն ծառայության համար:

…«Parking City Service» ընկերությունից հայտնել էին, որ նախորդ տարվա ամռան դրությամբ մոտավորապես 3 մլն դոլարի ներդրումներ են արվել, եւ մինչեւ տարվա վերջ էլ նախատեսված էր եւս 2,5 միլիոն դոլարի ներդրում կատարել։ Ընկերության տնօրենը ասել է, որ Կենտրոն համայնքն այս պահին ամբողջությամբ կահավորված է՝ կատարված են գծանշումները, տեղադրված են տեսախցիկները եւ արդեն անցնում են մայրաքաղաքի Արաբկիր համայնքին (մեջբերումն՝ ըստ Tert.am-ի):

Չգիտեի, որ կարմիր ներկն ու տեսախցիկները, որոնք, իբր, կան, սակայն դրանք տեսնողների ես չեմ ճանաչում, այդքան թանկ արժեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Vruyr says:

    Ֆանտաստիկ ֆիլմեր կան, որտեղ այլ արևային համակարգից եկվորները, ամեն բան վերցնում են, մոլորակը անապատ են սարքում, հետո ուրիշ զոհ – մոլորակ են սկսում փնտրել: Այնպիսի տպավորություն է, որ արդեն ՀՀ են ժամանել դրանք:

  2. harut says:

    Համաձայն եղեր ենք կամ դէմ ինչ կը փոխուի։
    Երբ ոչ բնակչութեան տարրական իրաւունքներն կը յարգուին ոչ ալ դրուած լաւ օրէնքները
    կը գործադրուին։ Կարելի է դար մը եւս վիճել այս նիւթին շուրջ ( ի հարկ է եթէ Հայութեան հետքը
    մնացած ըլլայ երկրագունտի վրայ ) ։

  3. Արման says:

    Արագաչափերն ու մյուս տեսախցիկները մոռացաք, պարո՛ն Աբրահամյան:

  4. Կարեն says:

    Ներեցեք, բայց իմ կարծիքով, խնդիրն այստեղ ոչ թե որոշումներ ընդունելու մեխանիզմի մեջ է, այլ պարզապես կառավարության ապաշնորհության մեջ: Չկարողանալով զարգացնել տնտեսությունը, իրենք գտել են բյուջեն լցնելու միակ տարբերակը` ռեկետը: Իսկ ռեկետը պահանջում է ուժային մեթոդներ:

    • Վահան says:

      Հենց ռեկետ ա, որ կա: Իրանց դեմ խաղ չկա, ու իրանք ոչ մեկին բացատրելու ոչինչ չունեն: Ինչ ուզեն` կանեն: Ո՞վ ինչ պիտի անի, որ : Առավոտը պիտի իրանց դեմ բան գրի….է թող գրի….մի երկու հոգի էլ թող ավելի թունոտ մեկնաբանություն, կարծիք գրեն, թող հայհոյեն..հետո ինչ….իրանց գրպանը մեկ ա լցվում ա ու լցվելու ա…ու մեր հաշվին, անողնաշար ժողովրդի հաշվին…

  5. Aram says:

    Հարկ է հիշել, որ դարեր շարունակ պետականություն չունենալու պատճառով մեր ժողովրդի մոտ հակակրանք է առաջացել իշխանությունների նկատմամբ, քանի որ նրանք օտար են եղել և իրենց որոշումներով մշտապես պայմաններ են ստեղծել տարածքները հայաթափելու և մի շարք այլ գործոնների համար: Լիարժեք անկախության 20-30 տարին բավականաչափ կարճ ժամանակ է իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնման համար, նամանավանդ, որ ժողովրդի համար կարևոր որոշումների տակ մշտապես ինչ-որ ՛՛շանտղություն՛՛ է թաքնված, կամ այդպես է պատկերացնում ժողովուրդը ոչ ճիշ պարզաբանումների պատճառով: Իմ կարծիքով հարկավոր է ժողովրդի հետ ազնիվ լինել, միայն այդ պարագայում նա կհասկանա ու կների ամեն ինչ:

  6. Լավատես says:

    Մեկը շատ է ուզում խաղատոմս շահի, հա դիմում է աստծուն, հրեշտակներն էլ կարեկցում են այդ մեկին, խնդրում աստծուն, թե՝ օգնի: Աստվածն էլ՝ հա, կօգնեմ, թող գոնե խաղատոմս գնի: Կարճ ասաց, մարդ աստծուն պետք է դիմի միայն այն ժամանակ, երբ ինքն արդեն ամեն հնարավոր ու անհնար բան արել է, ինչն իրանից կախված էր: Այդ ժամանակ էլ աստված կօգնի՝ հրաշք կլինի: Վերադառնանք մեր այծերին. մենք ունենք հզոր հարգված հայերի բանակ դրսում եւ ներսում: Նրանց պետք է ստիպել, որպեսզի իրենց կարծիքը հայտնեն ազգի ցավոտ խնդիրների վերաբերյալ եւ ուղղություն ցույց տան, ինչպես դուրս գանք այդ վիճակներից:

  7. կայծակ փալանճեան says:

    Չը գիտեմ որ երկրից է վերցւել-ընդօրինակւել- աւտոկայաններում վճարելը….պարզապէս չը կայ նման բան:Հօրինւած է դա Հայաստանեան մի անձի կողմից-զոր ցանկանում է ինչոր բան իրականացնել-:Ինչ վերաբերում է Տրանսպօրտի գների սղացման:
    Եկէք այսպէս մօտենանք հարցին-ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԱ ՄՆԱՅ ՀԱՐԻՒՐ ԴՐԱՄ……Ի
    ՅԱՏԿԱՑՆԵԼ ԴԱ ՄԻՄԻԱԷԵ ՄԱՌՇՌՈՒՏՔԱՆԵՈՎ ՀԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ,իսկ
    Նոր ՅԱՐՄԱՐԱՒԷՏ ԱՒՏՈ-ԲԻՒՍՆԵՐՈՎ ՑԱՆԿԱՑՈՂ ՃԱՄԲՈՐԴՆԵԷՐԻՆ հարիւր հիսուն-Արդար մի լուծում…սրան էլ պիտի հակախօեն մեր սիրելի ժողոխուրդ……….
    ՀԻՄԱՅ ՊԱՏԱՍԽԱՆՍ Լ Ա Ւ Ա Տ Ե Ս Ի Ն:Աշխարհ ամենուր Կոռուպցիայով զբաղւած..սակայն մեր Հայրենիք պէտք ունի ԼԱՒ ՀԱՅԵՐԻ Մ Ի Ա – Բ Ա Ն Ե Լ Ո Ւ ԳԵՂԱՐՒԵՍՏԻՆ ԾԱՆՕԹԱՆԱԼ այո գեղարւեստ է դա: քանզի մենք պէտք ունենք համաեցրւելու-համագործակցելու եւ ոչ թէ միասնութիւնից ճառելու….փուճ խօսք է դա :Ֆրանսիան ունի Ձախ,ծայրահեղ Ձախ,Աջ,ծայրայեղ Աջ զոր միշտ իրարու հետ գժտւում են…ԲԱՅՑ ՄԷԿ ԲՌՈՒՆՑՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՅԱՐՈՒՑՒՈՒՄ:
    ՍՈԽՈՐԵՆՔ ՆՐԱՆՑԻՑ….

  8. Mariam says:

    Թող էլի ուղղություն ցույց տան: Բայց մեր իշխանություններին այդ ուղղություններն ու խրատները բնավ չեն հետաքրքրում: Քանի դեռ պաշտոն ստանալը որևէ կերպ պայմանավորված չէ քաղաքացու քվեով, պետական այրերը կանեն այն, ինչ ուզում են: Նրանց զսպող օղակը ո՞րն է: Չեն ուզում, թող մեզ ձայն չտան, մեկ ա մենք ինչքան ուզենք, էնքան ՛խփելու՛ ենք:
    Ամեն ինչ կախված է միայն հայաստանաբնակ հայերից: Նպատակ չունեմ սփյուռքին վիրավորելու կամ նրանց հայրենասիրությունը հարցականի տակ դնելու. նրանց մեջ կան ավելի հայրենասեր ու սրտացավ մարդիկ, քան որոշ հայաստանաբնակներ: Այդուհանդերձ միայն երկրի ներսում ապրելով ու արարելով կարելի է փոփոխությունների հասնել և իշխանությունների համար զսպող օղակ ստեղծել: Կարելի է, բայց մեծ մասը կա՛մ չի հավատում դրան, կա՛մ արդեն հոգնել է պայքարելուց. և՛ առաջինները, և երկրորդները դրա համար բոլոր նախադրյալներն ունեն:

  9. Ettentcchi says:

    Պարոն Աբրահամյան ես էլ կուզենայի ասել թե ինչպես է վարկաբեկվում լավ գաղափարները:
    Օրինակ մարդկանց բարձր թոշակ վճարելը լավ գաղափար է թե վատ, իհարկե այլ կարճիք չի կարող լինել` լավ: Իսկ եթե այն կատարվում է բռնի ուժով պետական աշխատողներին, մասնավորապես դպրոցներում ուսուցիչներին ստիպելով, որ դիմեն տնօրենին իբր թե իրենք կամավոր խնդրում, աղաչում են որ կատարեն այդ մուծումները, հակառակ դեպքում… արդյոք վարկաբեկվում է այդ գաղափարը թե չէ: Այդքանից հետո այդ մարդիկ ինչպես հավատան որ մեր կառավարությունը ոչ թէ թալանում է իրենց այլ ուզում է ապահովել իրենց ծերությունը: Ի՞նչ կարծիքի եք:

  10. Maxim says:

    Պետք է ամեն երևույթ քննարկելիս, գտնել հիմքը։ Հայաստանում հիմքը գլխավորապես դրվեց այն ժամանակ, երբ երկու ոճռագործ մի անգամից հայտնվեցին մեր երկրում և իրենց շուրջ հավաքեցին բոլոր թափթփուկներին, և ահա հետևանքը։ Այսօր երկրում կարելի է ցանկացած սուտ խոսել ամենաբարձր ատյաններից և ժողովուրդը դրան շատ նորմալ է նայում, ահա որտեղ է թաղված շան գլուխը։ Իսկ մնացածը ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է, այն էլ շատ պարզ։

  11. Արսեն says:

    «Ես դեմ չեմ, որ վճարովի ավտոկայանատեղիներ լինեն։ Ես դեմ չեմ, որ թոշակը կուտակային լինի։ Ես գիտեմ, որ ընթերցողներս ինձնից դժգոհ կմնան, բայց ես դեմ չեմ, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը տրվի «Գազպրոմին», «Որոտանի կասկադը» տրվի ամերիկացիներին…»
    Ւսկ եթե, հանկարծ, սատանի ականջը խուլ…)))… դեմ լինեիք, ինչ էիք անելու?… )))))…

  12. David says:

    Լավ գաղափարը սերմի նման մի բան է:Պարարտ հող է ուզում: Ասում են` աթարն էլ պարատանյութ է, բայց այ խոզաղբը` հակառակը:Հնարավո*ր է, որ խոզաղբի մեջ այնպիսի ռացիոնալ հատիկ լինի, որ պարարտ հողում ծիլ տա: Ոչ:Տատասկ ցանողը ցորեն չի հնձի, ուր մնաց թե…Պարզապես, ծնողները զբաղված ե տան վերանորոգման խնդիրներով, երեխաները խաղում են ինչ պատահի, երբեմն նույնիսկ մեծավարի:Ուրիշ բան չկա:

  13. Լավատես says:

    Իմ պատկերացմամբ, ժողովուրդը՝ մանկապարտեզի բալիկներն են, որոնց պետք է սիրել ու դաստիարակել, պետության ղեկավարությունը՝ մանկապարտեզի ղեկավարությունն է, որն գողանում է երեխաներին հատկացված սննդի մի մասը: Բնական է, երեխաները դժգոհ են, բայց նրանք ինչքան էլ միահամուռ լաց լինեն կամ չարություն անեն, դրանով ղեկավարության վրա արդյունավետ չեն ազդի: Իսկ ո՞վ կարող է արդյունավետ ազդել, պարզ է, ծնողները, որոնք պատասխանատվության բնազդ ունեն իրենց երեխաների ճակատագրի հարցում: Դրա համար ժողովուրդը պետք է ստիպի ոչ թե պետական այրերին, այլ ժողովրդի հանդեպ պատասխանատվության բնազդ ունեցող ժողովրդի սերուցքին, իսկ առանց ծնողների մանկապարտեզը կոչվում է որբանոց:

    • Արսեն says:

      ՀՀ Քաղաքացիներին մանկապարտեզի երեխաների հետ համեմատելը ( հետևաբար նրանցից պատասխանատվության ԱՅԴ մակարդակը ակընկալելը..))).. ) հիանալի, ազգանպաստը և անկախ երկիր ունենալու համար՝ շատ արժեքավոր գաղափար է ..)))…
      Բայց ինչու այդտեղ կանգ առար? Ավելի լավ չէր լինի նրանց համեմատեիր, ասենք մսուրի, կամ ծծնդատանը բարուրված և անընդհատ լաց լինող նորածինների հետ? ..)))..
      Չէ որ ԱՅԴՊՒՍԻ քաղաքացիներ ունեցող երկիրը՝ ընդհանրապես անպարտելի է ..)))…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728