Լրահոս
Օրվա լրահոսը

Գների բարձրացում`Մաքսային միությանը միանալու հետեւանքով

Փետրվար 05,2014 13:38

Այսօր «Հայելի» ակումբում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եւ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային եւ  տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը անդրադարձան Մաքսային միությանը եւ կենսաթոշակայինի հետ կապված խնդիրներին:

Այն հարցի հետ առնչությամբ, որ ապրանքների գները առաջիկայում թանկանալու են, Վարդան Բոստանջյանը մոտավորապես ասաց, որ պետք չէ շտապել ու Մաքսային միության ճանապարհին դեռ չքննարկված եւ չլուծված շատ հարցեր կան:

Վազգեն Սաֆարյանն էլ ասաց, թե գների բարձրացում հավանաբար կլինի միայն այն ապրանքների պարագայում, որոնք Մաքսային միության անդամ երկրներում չեն արտադրվում: Ըստ նրա` բոլոր դեպքերում գների բարձրացում լինում է, ապա ստեղծվում կայունացված վիճակ:

Մանրամասներն`առաջիկայում

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728