Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Հարավային դարպասի» փակվելը նշանակում է Ջավախքի բնակչության իրավունքների ոտնահարում

Փետրվար 05,2014 13:26

«Պետք է Ջավախքը ունենա մշակութային ինքնավարություն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով «Հարավային դարպաս» հայկական թերթի եւ կայքէջի փակվելուն:

Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով`հնարավոր չէ Ջավախք հայկական մամուլ տանել: Նա պատմեց, որ երբ ամռանը գնում էր Ջավախք ու իր խմբագրած ամսագրից տանում, ուզում էին վերցնել, թույլ չէին տալիս անցկացնել. «Ես ստիպված եղա բացատրել, որ դա իմ հեղինակած ամսագիրն է, բացեցի մեջն էլ իմ նկարը ցույց տվեցի, հետո երբ պարզեցին, թե ես ով եմ, իմ կենսագրությունն ուսումնասիրեցին, նոր մի կերպ թույլ տվեցին այն անցկացնել, նաեւ հասկանալով, որ ես հաստատ աղմուկ կբարձրացնեմ: Ինձ համար մնում է անհասկանալի, թե ինչու չի կարելի հայկական մամուլ տանել այնտեղ»:

Փորձագետ Հայկազունի Ալվրցյանն էլ նշեց, որ փակվել է «Հարավային դարպաս» կայքի միայն հայկական բաժինը, ինչում, նա միտում է տեսնում: Նրա խոսքով, թեեւ ասում են, որ կայքը չի ապահովում համապատասխան ընթերցողների քանակ ու չի արդարացնում նյութական ներդրումները, սակայն դա սուտ է, այն լավ էլ ընթերցողներ ունի, քանի որ թերթն ամբողջ Ջավախքում էր տարածվում, ու առավել եւս կայքը, որը բոլորն էին նայում, առանց տնից դուրս գալու: «Վրաստանի իմ ընկերներն ասում են, երբ հայկական լրատվամիջոցը քիչ թե շատ կայանում է` անմիջապես գլխին մի բան սարքում են: «Հարավային դարպասը» վերջերս անդրադարձավ, սուր քննադատեց տեղական ինքնակառավարման մարմիններին, կառավարությանը: Ջավախքում գործում են այն թերթերը, որոնք պետությունից, իշխանությունից կախված չեն, իսկ փակվելու դեպքում, ուրիշ պատճառներ են լինում»,- նշեց Հայկազունի Ալվրցյանը:

Հայկազունի Ալվրցյանը նաեւ ավելացրեց, որ Ջավախքում նոր գործընթաց է սկսել, Վրաստանի իշխանությունները խոստացել են ընդունել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ կոնվենցիան, սակայն այս կոնվենցիայի կարեւոր կետերից մեկը խախտվում է ու տեղական ինքնակառավարման մարմինները նոր օրենքի նախագիծ են սկսել քննարկել. «Հարավային դարպասի» փակվելը ոչ թե միայն կայքի փակում է, այլ՝ նշանակում է Ջավախքի բնակչության իրավունքների ոտնահարում»,- շեշտեց Հայկազունի Ալվրցյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728