2012-ի ամռանը ԼՂՀ ՊԲ-ում հայտնաբերված գոմեշի մսի գործով գլխավոր մեղադրյալ, կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը: Քրգործի նախաքննությունը դեռեւս չի ավարտվել, սակայն ավարտական փուլում է:
Հիշեցնենք, որ ՊԲ Մարտունի-2 զորամասում հենց զինվորներն էին նկատել, որ տավարի մսի կտորների մի մասի վրա առկա է գոմեշի մսի պիտակ: Մատակարարը պարտավորվել էր տավարի ոսկրոտ միս վաճառել բանակին, սակայն դրա փոխարեն տրամադրել է գոմեշի մսի բրիկետներ:
ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնում գտնվող գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու. Կապանի «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի (վերջինս զորամասի կարգավիճակ ունի) պետին (փոխգնդապետ, որը, փաստորեն, զորամասի հրամանատար է), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորին, նույն զորամասի պահեստարանի պետ ենթասպային, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետին (փոխգնդապետ): Եթե Օհանջանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 178 հոդվածի 2-դ մասով («Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»), ապա զինվորականներին մեղսագրվում է ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով»):
Նյութի մանրամասները կարդացեք hetq.am–ի կայքում