Անցյալ տարի ու այս տարվա հունվարին, հանրապետությունում արձանագրված գնաճի հիմնական պատճառը գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումն է: Նախորդ տարի 2012-ի համեմատությամբ արձանագրվել է 5,6 տոկոս գնաճ: Այսօր գնաճի պատճառներն այսպես պարզաբանեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Թանկացել են բրինձը, ձավարեղենը, ձկնամթերքը, միրգն ու բանջարեղենը, հացամթերքը, ձուն, Ոգելից խմիչքն ու ծխախոտը: Ամենաշատը թանկացել են ձուն, կանաչեղենն ու մրգեղենը: Առաջինը ներկրվող կերի` միջազգային շուկայում թանկացմամբ եւ տեղական արտադրության ծավալների կրճատմամբ, միրգն ու բանջարեղենն էլ` սեզոնով պայմանավորված: Կանաչին թանկացել է 41, 6 տոկոսով:
Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, մրգերից ամենաշատը խնձորի գինն է բարձրացել:
Դեկտեմբերի վերջին եւ այս տարվա հունվարին առանձնահատուկ կարտոֆիլի գինը նույնպես աճել է: Կաղամբի մեկ կիլոգրամի ամենացածր գինը 150 դրամ է եղել, ամենաբարձրը`210 դրամ: Նշյալ ժամանակահատվածում պարենային ապրանքների գները աճել են 2,3 տոկոսով: Շաքարավազը 11 տոկոս էժանացել է:
ԱՊՀ երկրներից Բելառուսում 16,2 տոկոս գնաճ է արձանագրվել, Ղազախստանում` 4,2 Ուկրաինայում 0, 5, Վրաստանում` 2,4 տոկոս: Եվրամիության երկրներից ամենաբարձը գնաճը Ավստրիայում է եղել` 2 տոկոս:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ