Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը Խաչիկ Ստամբոլցյանին խնդրել է իրեն ժամանակ տալ. «Հայոց աշխարհ»

Փետրվար 05,2014 12:45

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կրթության մանկական ձեռնարկում («Կողմնացույցիկ», 2008թ.), որը 2012թ. թարգմանաբար եւ որոշ խմբագրմամբ հրատարակվել է Հայաստանում, ընտանիքի տեսակների ցանկում ներկայացված է նաեւ միասեռական ծնողներով ընտանիքը: Ավելին` քննադատաբար է խոսվում համասեռամոլությունը հիվանդություն, հոգեբանական շեղում, ոչ նորմալ ապրելակերպ կամ մեղք համարելու մասին:

Ի՞նչ է սա. մռայլ տրամադրությամբ ու մտատանջություններով քնին հաջորդած մղձավանջային երա՞զ, թե՞ մերօրյա Հայաստանի դաժան եւ անընդունելի իրականություն, որը ոմանք Եվրոպայից բերել ու փաթաթում են մեր վզին։ Պարզվում է, իրականություն է, ու դեռ նույնիսկ այդ խայտառակ իրականության սոսկ մի մասը:
Միասեռականության մասին նյութը մտած է գիտության եւ կրթության նախարարության «Տարրական դպրոցի «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայի չափորոշիչ եւ ծրագիր» փաստաթղթի մեջ: Ըստ նշված չափորոշիչի եւ ծրագրի, երկրորդից չորրորդ դասարանի երեխան պետք է «Հասկանա սեռային որոշ կարծրատիպերի պայմանական լինելը, օրինակներ բերի», «Հասկանա, որ անձնային որակները պայմանավորված չեն սեռով», «Նախնական գիտելիքներ ունենա մարդկանց լեզվական, մշակութային, ռասայական, տարիքային, սեռային եւ այլ տարբերությունների եւ դրանցով պայմանավորված ընկալումների բազմազանության մասին», «Հասկանա կարծրատիպերի եւ նախապաշարումների վտանգը եւ կարողանա օրինակներ բերել»:
-Ուրախությամբ պետք է ասեմ, որ ես հանդիպեցի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ, այս չափորոշիչն ու ծրագիրն իրեն ցույց տվեցի, ինքը խնդրեց որոշակի ժամանակ տալ,- մեզ հետ զրույցում ասաց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ:- Հունվարի 29-ին, գործուղում գնալուց առաջ, երեկոյան ուշ ժամի զանգեց ինձ, ասաց` պարոն Ստամբոլցյան, այս հարցը դրված է, մենք դուրս կհանենք այս ուսումնական ծրագրից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը`Photolur-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728