Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է փակվել «Հարավային դարպասը»

Փետրվար 05,2014 12:40

Այսօր «Հայելի» ակումբում փորձագետ Հայկազունի Ալվրցյանը եւ Մերուժան Տեր-Գուլանյանը անդրադարձան «Հարավային դարպաս» հայկական թերթի եւ կայքէջի փակվելուն, ջավախքահայության խնդիրներին:

Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ ինքը երեկ զանգահարել է Ջավախք, ու պարզել, որ «Հարավային դարպաս» թերթը, որն, ի դեպ, մասնավոր է` իսկապես փակվել է: Ու իր տեղեկություններով`կարծես թե ֆինանսական խնդիր է եղել, բայց նրան հետաքրքրում է հետեւյալը, թե ինչո՞ւ է փակվել նաեւ կայքը:

Հայկազունի Ալվրցյանն էլ նշեց, որ կայքից փակվել է միայն հայկական բաժինը, ու պատճառաբանվում է, թե չի ապահովում համապատասխան ընթերցողների քանակ ու չի արդարացնում նյութական ներդրումները: Սակայն ըստ նրա, իրականում պատճառներն այլ են:

Մանրամասներն` առաջիկայում

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728