ՊԵԿ պարզաբանումների առնչությամբ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ անկախ ՀՀ ՍԴ-ի որոշումից, այսօր էլ մարդկանց պարտադրում են կուտակային վճարներ կատարել: «Ե՛վ հարկայինը, ե՛ւ բյուջետային հիմնարկների հիմնարկների ղեկավարները՝ առանց աշխատողների կարծիքը հաշվի առնելու, պարտադրում են այդ գումարը փոխանցել: Փաստորեն, կա Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի գործատուներին եւ աշխատողներին հնարավորություն էր տրվում մինչեւ մարտի 28-ի եւ վերջնական որոշումից հետո դառնալ կամ չդառնալ թոշակային այդ համակարգի մասնակից, սակայն իշխանությունները օգտագործում են իրենց լծակները եւ բոլորին պարտադրում դառնալ։ Նպատակներից մեկն այն է, որ մինչեւ մարտի 28-ը ցույց տան, թե ահա այսքան մարդ դարձել է կուտակային վճարների համակարգի մասնակից եւ ՍԴ-ին փաստի առջեւ կանգնեցնեն»։
Մյուս կողմից, Վահագն Խաչատրյանը ընդգծեց, որ ՍԴ-ի որոշումը կիսատ է: «Որոշման համաձայն տույժեր, տուգանքներ գործատուների հանդեպ չեն լինելու, ֆոնդի ընտրության եւ այլ գործողություններ չեն կատարվում, բայց չի էլ արգելում օրենքի կիրառումը։ Իշխանություններն էլ այդ սողանցքից օգտվելով, պարտադրում են։ Բյուջետային հիմնարկների հաշվապահության հրահանգ են տալիս, որ բոլոր աշխատողների աշխատավարձից 5 կամ 10 տոկոս պահում կատարվի, եւ այդ գումարը փոխանցվի այս կամ այն հաշվեհամարին»:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև