Մի խումբ դաշնակցական երիտասարդներ քիչ առաջ «Ստոպ անարդար քաղաքականությանը, որը կատարում է ադրբեջանական ագրեսիան» եռալեզու պաստառներով եւ վանկարկումներով դիմավորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ՀՀ արտգործնախարարություն մտնելիս:
Համանախագահները լուռ մտան նախարարություն, չարձագանքեցին ակտիվիստներին:
Ակտիվիստները համանախագահների ուշադրությունն են հրավիրում հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին, ադրբեջանական ագրեսիայի վրա:
Դաշնակցական Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ համանախագահների լռությունը նպաստում է Ադրբեջանի հակահայկական եւ տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությանը եւ նպաստում է պատերազմի վերսկսմանը:
Կարդացեք նաև
«Վերջ կեղծավոր քաղաքականությանը»,- պահանջում են ակտիվիստները:
Իսկ այս պահին ակտիվիստները հայրենասիրական երգեր են երգում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ