Կարտոֆիլը, կանաչին, հացամթերքը, սուրճը, կակաոն եւ մի շարք այլ ապրանքներ 2012-ի համեմատությամբ անցյալ տարի թանկացել են: Ընդհանուր առմամբ գնաճը կազմել է 5,6%: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է կանաչու եւ ձվի ապրանքային շուկայում: Միակ ապրանքը շաքարավազն է, որ միջին տարեկան ցուցանիշով էժանացել է:
Այսօր «Հենարան» ակումբում այս տվյալները ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Էական գնաճ արձանագրվել է մրգի եւ բանջարեղենի շուկայում: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ ձվի թանկացումը պայմանավորված է կերի թանկացմամբ, որը ներկրվում է: Անցյալ տարի միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6,5%-ով: Սպառողական նվազագույն զամբյուղը, առողջապահության նախարարության կողմից հաստատված, կազմել է 56.214 դրամ. այն 8%-ով ավելացել է:
Մանրամասներն՝ առաջիկայում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ