«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Բարերար անդամ մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը:
1925 քմ. ընդհանուր մակերեսով շենքն ուժեղացվել է եւ արտաքինից երեսպատվել մարմարե սալիկներով: Շենքը, ներառյալ տանիքը, վերահատակագծվել է, ինչի արդյունքում խորհրդային շրջանում կառուցված այս գեղեցիկ ընդարձակ կառույցն ամիսներ անց կդառնա արդի պահանջներին համապատասխան կրթական հաստատություն` լուսավոր աստիճանավանդակներով, հարմարավետ հանդիսությունների դահլիճով եւ համապատասխան ձայնամեկուսացում ունեցող դասասենյակներով:
Հիշեցնենք, որ Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ վերջին երեք տարիների ընթացքում հիմնանորոգվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատը: Բարերարը ներդրումներ է կատարել նաեւ Արցախի ջրամատակարարման համակարգում:
Կարդացեք նաև
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ