«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Յու-Քեն-Դո» կարատեի ֆեդերացիայի նախագահ, ԱՄՆ-ում գտնվող Գոռ Վարդանյանն ասաց, որ շատ լավ ճանաչում է Իսրայելին, նրա ընտանիքին, եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, որը եղել է իր ուսանողական ընկերը. «Երբ այն ժամանակ առաջին անգամ Արմեն Տեր-Սահակյանի հետ կապված լսեցի իր անունը, ինձ համար դա շոկ էր։ Երբ տեսնում եմ՝ իմ հարազատների կամ իմ ընկերների շրջապատում որեւէ մեկը կասկածվում է հանցագործության մեջ, դա ինձ հաճելի չէ, եւ անբացատրելի ցավ եմ տանում։ Իսրայելը 2006թ. անդամագրվեց մեր ֆեդերացիա, երբ այդ ժամանակ խոսեցի հետը, նա ինձ ասաց, թե այն, ինչ կատարվել էր նախկինում իր հետ, շփոթմունք էր եղել, իրեն խաբել էին ու ներքաշել։ Ինչեւէ, մեզ մոտ՝ ֆեդերացիայում, որոշակի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված էր, եւ այդ ընթացքում նորմալ աշխատել ենք, նորմալ շփվել ենք ու ոչ մի բացասական բան չենք նկատել»։
Գոռ Վարդանյանի տեղեկություններով՝ Իսրայելի ու Թեւոսիկի միջեւ քավոր-սանիկական հարաբերություններ են եղել. «Ես դա լսելով եմ ասում, ինչ-որ ընկերներ են եղել, ու նման բան կա իրենց մեջ։ Տա Աստված, որ սա կասկած լինի իր վրա, բայց դա ցույց կտա հետաքննությունը»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում