Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե կառավարությունը հրաժարական տա՝ Սամվել Նիկոյանը չի խանգարի. «Ժողովուրդ»

Փետրվար 05,2014 10:58

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հարցազրույցից:

 – Պարոն Նիկոյան, վստահ եմ՝ Դուք եւս լավ եք հիշում Ձեր կուսակցության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա։ Անցած տարի, սակայն, կառավարությունը կարողացավ ապահովել ընդամենը 3.5 տոկոս տնտեսական աճ։ Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի ՀՀ կառավարության հաջորդ քայլը։

– Նախագահը պահանջել է 7 տոկոս տնտեսական աճ ու նշել, որ եթե չապահովվի, ապա քննարկման առարկա կդարձնենք հարցը։ Իսկ այդ հարցն արդեն նախագահի քննարկման ու որոշման հարցն է։ Կա քաղաքական առաջադրանք… կառավարության առջեւ դրվել է առաջադրանք, որտեղ քաղաքական խնդիրը ձեւակերպված է, կառավարությունը այդ ձեւակերպված խնդիրը չի կատարել, չնայած կառավարությունը շատ ավելի քիչ էր նախատեսել, որ կկատարի։ Գնահատման խնդիր է։

Եթե քննարկման արդյունքում տեսնեն, որ դա օբյեկտիվորեն այլ կերպ կարող էր լիներ, դա իրենց խնդիրն է… որովհետեւ աշխարհում շատ կառավարություններ նախատեսում են տնտեսական զարգացման որոշակի ցուցանիշ եւ չեն կատարում։ Եթե դա կապված է օբյեկտիվ գործոնների հետ, ապա դա ուրիշ խնդիր է, եթե դա զուտ սուբյեկտիվ՝ կառավարության կազմակերպչական աշխատանքների արդյունք է, ապա դա արդեն շատ ուրիշ խնդիր է։ Դրա համար ասում եմ՝ քննարկման առարկա կդարձնենք… խոսքն այդպես է եղել։

Պետք է քննարկել, թե ինչի արդյունքում է, որ ունենք 3.5 տոկոս տնտեսական աճ։ Դա լա՞վ է, թե՞ վատ է։ Կարող էր ավելի՞ն լինել, թե՞ ավելի քիչ պետք է լիներ։ Տեսնում եք՝ Ռուսաստանը որքան էր նախատեսել ու որքան է կատարել։ Նորից եմ ասում՝ քաղաքական պահանջ է դրված։

Բայց Սերժ Սարգսյանի հայտարարությունը կոնկրետ էր, եւ որեւէ խոսք չկար հարցը քննարկման առարկա դարձնելու մասին, ինչպես Դուք եք նշում։ Այսինքն՝ առաջադրանքը չկատարելու դեպքում կառավարությունը պետք է անմիջապես հրաժարական ներկայացներ։ Չե՞ք կարծում, որ Ս. Սարգսյանի խոսքը հարգող կառավարությունը պետք է արդեն իսկ հրաժարական ներկայացրած լիներ։

– Դա արդեն կառավարության խնդիրն է, եթե ինքը ինքնուրույն նման որոշում կայացնի, ապա ես չեմ խանգարի կառավարությանը նման որոշում կայացնել (ծիծաղում է-Ս. Գ.):

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728