Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են մտածում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակման մասին։ Պարզվեց, հանրապետականները հիմնականում պաշտպանում են Վարդան Ղուկասյանի որդու արարքը ու չեն էլ փորձում որեւէ կերպ աջակցել ներկայիս քաղաքապետ Բալասանյանին՝ Ղուկասյանի դեմ «կռվում»։ Զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, ով մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Գյումրիից.
– Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած միջադեպը։
– Ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել։ Դա ոչ միջադեպ եմ համարում, ոչ էլ ընդհարում։
– Գյումրիում վերջերս ոչ մի բան չի՞ եղել։
Կարդացեք նաև
– Ես չգիտեմ ինչ է եղել, համենայնդեպս, եթե ինչ-որ բան էլ եղել է, համապատասխան մարմինները կզբաղվեն։
– Գոնե այս անգամ մեղավորները կպատժվե՞ն։
– Բայց ի՞նչ է եղել, որ պատժվեն։
– Խուլիգանական հարձակում է եղել քաղաքապետի տան վրա։
– Հարձակումը ո՞րն է։ Մեքենայով որ մի տեղով անցնում են, դա հարձակու՞մ է։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով միջադեպին, նշեց. «Դա հանրային նշանակություն չունեցող դեպք է, որը համապատասխան մարմինների կողմից կպարզվի, իսկ մեղավորները կպատժվեն։ Ես կարծում եմ, որ պետք չէ ամեն ինչ կապել նրա հետ, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, բայց ինձ համար անգամ պարզ չէ՝ հարձակում եղել է, թե չի եղել»:
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի. www.shamshyan.com
Սուքիաս Ավետիսյան, անձամբ ես Ձեզ ավելի հարգեցի: Որպես ազգային ժողովի պատգամավոր, ինչպես նաև իսկական գյումրեցի, միջոցներ ձեռք առեք, Գյումրին կործանման եզրին է, դրությունը շատ լուրջ է: Միթե չեք տեսնում, որ ներկայիս քաղաքապետարանը չի կարողանում աշխատել: Զբաղված է միայն անձնական հարցերը լուծելով, աշխատատեղերը վաճառելով, երիտասարդներին իրար դեմ հրահրելով, անօրինական գումարներ հավաքելով, արխիվներ վերացնելով, գիտակ աշխատողներին ազատելով, սուտ հայտարարություններ անելով, էլ որն ասեմ, դուք երևի ավելի լավ եք տեսնում: Քաղաքապետարանը դարձրել են Գեստապո, աշխատելու փոխարեն զբաղված են միայն սրան նրան հետևելով, պատժելով, անբարոյական գործողություններ իրագործելով:
Ազգային ժողովը ազատվեց, մենք ընկանք կրակը: Ձեր արած ֆոկուսը Ձեր դուրը եկավ?