Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների առնվազն 10%-ը գոյանում է տրանսֆերտներից. «Հրապարակ»

Փետրվար 05,2014 10:51

2013թ.  արտերկրից  Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը շուրջ 65 մլն  դոլարով  գերազանցել  է 2012թ. արդյունքները՝ կազմելով ավելի քան 2,3 մլրդ դոլար։ Այս գումարների  ավելի քան  80%-ը կամ շուրջ 1,9 մլրդ դոլարը Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումներն են, որոնք անցյալ տարի, 2012թ. համեմատ, աճել են ավելի քան 182 մլն դոլարով։ Իսկ այն, որ 2013թ., նախորդ տարվա համեմատ, արտերկրից դրամական փոխանցումների ընդհանուր աճը կազմել է հազիվ 65 մլն դոլար, նշանակում է, որ բացի ոչ առեւտրային բնույթի փոխանցումների շեշտակի աճը, այլ նպատակներով իրականացվող փոխանցումների ծավալները ոչ միայն չեն պահպանվել, այլեւ նկատելիորեն նվազել են։

Իսկ թե ինչ կարող է ենթադրել սա իր հերթին, կարծես թե մանրամասնելու հարկ չկա։ Արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, բացի իրենց ընտանիքների եւ հարազատ-բարեկամների ընթացիկ կարիքները հոգալուց, այլ նպատակներով փոխանցումներ շատ քիչ են կատարում։ Այսինքն՝ բանկային համակարգով Հայաստան մտնող գումարների ահռելի մասը բառացիորեն ուղղվում է տնային տնտեսությունների գոյատեւմանը եւ նրանց սոցիալ-կենցաղային կարիքները հոգալուն։

Հաշվարկված է, որ Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների առնվազն 10%-ը գոյանում է տրանսֆերտներից։

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728