Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայքրոսոֆթի» խորհուրդը Սաթյա Նադելին նշանակում է գլխավոր գործադիր տնօրեն

Փետրվար 05,2014 10:48

Բիլ Գեյթսը ստանձնում է նոր դեր՝ որպես տեխնոլոգիաների գծով խորհրդատու, Ջոն Թոմսոնը՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ

Փետրվարի 4-ին, 2014, «Մայքրոսոֆթ» ընկերությունը հայտարարել է, որ իր տնօրենների խորհուրդը կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Սաթյա Նադելային, ինչպես նաև ընդգրկել նրան տնօրենների խորհրդի կազմում: Նշանակումն ուժի մեջ է մտել անմիջապես: Նադելան նախկինում զբաղեցրել է «Մայքրոսոֆթի» ամպային ծառայությունների և մեծ ձեռնարկությունների հետ աշխատանքի բաժանմունքի գործադիր նախագահի տեղակալի պաշտոնը:

«Վերափոխման այս շրջանում «Մայքրոսոֆթը ղեկավարելու ավելի լավ թեկնածու չկա, քան Սաթյա Նադելան,- ասել է «Մայքրոսոֆթի» հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Բիլ Գեյթսը: – Սաթյան ապացուցել է, որ լավ ղեկավար է, ինժեներային մեծ հմտություններով, բիզնեսի տեսլականով և մարդկանց միավորելու կարողությամբ: Նրա տեսլականը, թե ինչպես տեխնոլոգիան կկիրառվի և կփորձարկվի ամբողջ աշխարհում, հենց այն է, ինչ անհրաժեշտ է «Մայքրոսոֆթին»՝ որպես ընկերության, որը մուտք է գործում ընդլայնված արտադրանքի նորարարության և աճի իր հաջորդ փուլը»:

1992 թ. ընկերությանը միանալուց ի վեր Նադելան իրականացրել է խոշոր ռազմավարական և տեխնիկական փոփոխություններ ընկերության արտադրանքների և ծառայությունների պորտֆոլիոյում: Այս աշխատանքներում նշանակալից էր ընկերության անցումն ամպային համակարգի կիրառմանը և աշխարհում ամենամեծ ամպային ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք ապահովում են Bing, Xbox, Office և այլ ծառայություններ: Այն տարիներին, երբ նա վերահսկում էր «Մայքրոսոֆթի» սերվերներ և գործիքներ ստորաբաժանումը, այն լավագույնս հանդես եկավ շուկայում և անցավ իր մրցակիցներին:

«Մայքրոսոֆթն այն եզակի ընկերություններից է, որը հեղափոխել է աշխարհը տեխնոլոգիաների միջոցով, և ինձ համար ավելի մեծ պատիվ չէր կարող լինել, քան ընկերության ղեկավար ընտրվելը,- ասել է Նադելան: – «Մայքրոսոֆթը» առջևում հսկայական հնարավորություն ունի, սակայն, որպեսզի կարողանանք օգտվել դրանից, անհրաժեշտ է հստակ կենտրոնանալ, շարժվել ավելի արագ և շարունակել վերափոխել: Իմ աշխատանքի կարևոր մասերից է խթանելը մեր կարողությունը, որպեսզի նոր արտադրանքներն ավելի արագ հասցնենք մեր հաճախորդներին»:

«Նրա հետ ավելի քան 20 տարի աշխատելով`գիտեմ, որ Սաթյան ճիշտ ժամանակին ճիշտ ղեկավարն է «Մայքրոսոֆթի» համար,- ասել է Սթիվ Բալմերը, որը 2013-ի օգոստոսի 23-ին հայտարարել էր, թե թոշակի կանցնի անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դառնա իրեն փոխարինողի անունը: – Ես բացառիկ հնարավորություն եմ ունեցել աշխատելու արդյունաբերությունում ամենատաղանդավոր աշխատողների և ղեկավար թիմի հետ և գիտեմ, որ մեծ հաջողությունների հասնելու նրանց կիրքը և փափագը միմիայն կմեծանա Սաթյայի ղեկավարության ներքո»:

«Մայքրոսոֆթը» հայտարարել է նաև, որ Բիլ Գեյթսը, որը նախկինում տնօրենների խորհրդի նախագահն էր, նոր դերակատարություն կստանձնի խորհրդում՝ որպես հիմնադիր և տեխնոլոգիաների գծով խորհրդատու և ավելի շատ ժամանակ կնվիրի ընկերությանը՝ աջակցելով Նադելային տեխնոլոգիաների և արտադրանքի ուղղության ձևավորման գործում: Ջոն Թոմսոնը, որը նախկինում եղել է տնօրենների խորհրդի անկախ տնօրեն, կստանձնի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը և կմնա խորհրդի անկախ տնօրեն:
«Սաթյան միանշանակ լավագույն թեկնածուն է «Մայքրոսոֆթը» ղեկավարելու համար և նա միաձայն աջակցությունն ունի մեր խորհրդի,- ասել է Թոմսոնը: – Խորհուրդն այնպիսի մտածված մոտեցում դրսևորեց, որին արժանի էին և որն ակնկալում էին մեր բաժնետերերը, գործընկերները և աշխատողները»:

Նադելայից բացի, «Մայքրոսոֆթի տնօրերնների խորհրդի անդամ են Բալմերը, Դինա Դուբլոնը` JPMorgan Chase-ի ֆինանսական գծով նախկին տնօրենը, Գեյթսը, Մարիա Մ. Կլավեն`«Հարվի Մադ» քոլեջի նախագահը, Սթիվեն Լակզոն՝ Seagate Technology PLC-ի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը, Դեյվիդ Ֆ. Մարքարդթը՝ գլխավոր գործընկերը August Capital-ում, Նադելան, Չարլզ Նոսկին՝ «Ամերիկայի բանկ» կորպորացիայի նախկին փոխնախագահը, Հելմուտ Պանկեն՝ BMW BayerischeMotorenWerke AG-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահը և Ջոն Թոմսոնը՝ Virtual Instruments-ի գլխավոր տնօրենը: Խորհրդի տասն անդամներից յոթը անկախ են «Մայքրոսոֆթից», ինչը համապատասխանում է ընկերության կանոնակարգին, ըստ որի՝ գերակշռող մեծամասնությունը պետք է անկախ լինի:

1975 թ. հիմնված «Մայքրոսոֆթը» («Նասդաք» MSFT) աշխարհում առաջատար ընկերություն է համակարգչային ծրագրերի, ծառայությունների և լուծումների ապահովման գործում, որոնք օգնում են մարդկանց և ընկերություններին իրականացնել իրենց ներուժը:

 ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728