Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական արտադրության հավկիթը կթանկանա՝ Մաքսային միությանն անդամակցության հետեւանքով. «Հայկական ժամանակ»

Փետրվար 05,2014 10:40

Երեկ Ազգային ժողովում մի հետաքրքիր երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջեւ։ Պատգամավորի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ մի քանի տարի առաջ հավկիթ արտահանող   Հայաստանը  վերածվեց հավկիթ  ներմուծող երկրի,  Շաբոյանը ակամայից ուշագրավ բացահայտում արեց։ «Դա ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ եւ պայմանավորված է նրանով, որ հավկիթի արտադրության մեջ ինքնարժեքում մի մեծ կոմպոնենտ է կազմում կերը։ Կերը ամբողջությամբ ներմուծվում է Ուկրաինայից։ Եվ դրանով է պայմանավորված, որ շատ ժամանակ, քանի որ այդ կոմպոնենտը ներմուծվում է, պատրաստի արտադրանքի ներմուծումը որոշ դեպքերում դառնում է շահավետ»,- ասաց Շաբոյանը։

Առաջին հայացքից այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Բայց իրականում Շաբոյանի պատասխանից մի տխուր պատկեր է հառնում, թե ինչ է լինելու, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ։ Ինչպես ասում է Շաբոյանը, հավկիթի արտադրության ինքնարժեքի մեջ մեծ է կերի գնի ազդեցությունը։ Իսկ կերն այսօր ներկրվում է Ուկրաինայից։ Ուկրաինան դժվար թե դառնա Մաքսային միության անդամ։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստած տեղեկանքի, ՄՄ-ի անդամ դառնալուց հետո կենդանիների համար նախատեսված կերը ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան ներկրելու դեպքում դրա վրա լրացուցիչ ավելանալու է 5-ից 7.5 տոկոս մաքսատուրք՝ կախված տեսակից։ Այսինքն, կերը թանկանալու է ուղիղ 5-ից 7.5 տոկոսով։ Ըստ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տեղեկությունների, ոչ ՄՄ անդամ երկրներից տարեկան Հայաստան է ներկրվում մոտ 20 միլիոն դոլարի կեր։

ՄՄ-ի անդամ դառնալուց հետո մեր թռչնաբույծները կունենան գործողությունների մի քանի տարբերակ։ Առաջին տարբերակն այն է, որ նրանք պետք է շարունակեն Ուկրաինայից ներկրել այդ կերը եւ վճարել 5-ից 7.5 տոկոս ավելի գումար՝ հետագայում դա դնելով արտադրված հավկիթի գնի մեջ։ Դրա արդյունքում հայկական արտադրության հավկիթը կթանկանա։ Երկրորդ տարբերակն այն է, որ այդ կերից փնտրեն ՄՄ անդամ երկրներում՝ Ոուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում։ Կարելի է չկասկածել, որ մեր թռչնաբույծները լավ էլ փնտրել են եւ գտել, որ ամենալավ տարբերակը՝ որակյալ ու էժան կերը, գտնվում է Ուկրաինայում։ Այսինքն, եթե նման էժան ու որակյալ կեր լիներ ՄՄ անդամ երկրներում, ապա հաստատ կներկրեին այնտեղից։

Եվ ուրեմն, ՄՄ անդամ դառնալուց հետո մեր տնտեսվարողների համար երկրորդ տարբերակը ՄՄ անդամ երկրներից ավելի վատորակ կամ թանկ կեր գնելն է, որը նույնպես անդրադառնալու է հավկիթի վերջնական գնի վրա՝ այն թանկանալու է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728