Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ն աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հայտի շուրջ

Փետրվար 05,2014 10:28

ԱՄՀ-ի աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ համաձայնության է եկել
«Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը
սատարելու է կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2014-2017 թթ.
ֆինանսատնտեսական ծրագիրը: Համաձայնությունը հիմնվում է նաև նախորդ տարվա
սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին քաղաքականության շուրջ Երևանում կայացած
քննարկումների վրա (տե՛ս թիվ 13/540 մամուլի հաղորդագրությունը):

Աշխատակազմի մակարդակով համաձայնագիրը, ԱՄՀ-ի ղեկավարության կողմից
հաստատվելու դեպքում, ԱՄՀ-ի գործադիր խորհրդի քննարկմանը կներկայացվի
մարտի սկզբին: Ծրագրի շրջանակում Հայաստանը կկարողանա ԱՄՀ-ից ներգրավել
մինչև 82.21 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 125 միլիոն ԱՄՆ դոլար) չափով վարկ՝ ելնելով
կիսամյակային վեց ստուգումների արդյունքներից:

Առաջարկվող ծրագիրը հաջորդելու է ԱՄՀ-ի աջակցությամբ «Երկարաձգվող
ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» համաձայնագրերի շրջանակում
իրականացված եռամյա ծրագրի բարեհաջող ավարտին. այն ավարտվել է 2013 թ.
հուլիսին (տե՛ս թիվ 13/242 մամուլի հաղորդագրությունը): Նշված երկու
համաձայնագրերի շրջանակում տրամադրվել է 266.80 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 410
միլիոն ԱՄՆ դոլար):

Մարկ Հորթոնը՝ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը, այսօր
Վաշինգտոնում արել է հետևյալ հայտարարությունը.

«Անցյալ տարվա հուլիսին ավարտված՝ ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի
նպատակները հիմնականում իրագործվել են: Դրանց թվում էին՝ հարկաբյուջետային և
արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը,
տնտեսական աճի վերականգնումը և աղքատության կրճատումը: Հիմնական
ձեռքբերումներից էին՝ 2009 թ. 14 տոկոս անկումից հետո տնտեսական աճի
վերահաստատումը, բյուջեի և արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդների զգալի
կոնսոլիդացման ապահովումը և մի շարք ոլորտներում կառուցվածքային
բարեփոխումների խորացումը:
Արժույթի միջազգային հիմնադրամ
Վաշինգտոն, Կ.Շ. 20431 ԱՄՆ 2

«Սակայն կայունությունը պահպանելու, խոցելիությունները մեղմելու և միջին
ժամկետում աճն ավելացնելու հետ կապված հիմնական մարտահրավերները
պահպանվում են: Գնաճն ու տնտեսական աճը շարունակում են մնալ տատանողական.
2013 թ. տնտեսական աճը զգալիորեն դանդաղեց, արտաքին հաշվի պակասուրդի ու
դոլարայնության բարձր մակարդակը պահպանվում են, ըստ այդմ՝ Հայաստանը խոցելի
է ցնցումների նկատմամբ: Պահպանվում են նաև աղքատության և գործազրկության
բարձր ցուցանիշները և անհրաժեշտ է խորացնել բարեփոխումները`տնտեսական աճը
սատարելու և ամրապնդելու, ինչպես նաև շարունակելու Հայաստանի վերափոխումը
դինամիկ և զարգացող շուկայական տնտեսության ուղղությամբ:

«Հաշվի առնելով նշված մարտահրավերները՝ իշխանություններն ԱՄՀ-ի նոր ծրագրի
հայտ են ներկայացրել: Հիմնական նպատակներն են`կայուն պետական ֆինանսների
ապահովումն և աճի խթանմանն ու աղքատության կրճատմանն ուղղված ծախսերի
համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը, դրամավարկային և ֆինանսական
հատվածի քաղաքականության շարունակումը, որն ամրապնդում է դիմակայելու
ունակությունն ու բուֆերները, մրցակցության, մրցունակության և տարածաշրջանային
ինտեգրման խթանումը և ըստ այդմ էլ՝ ներդրումների, արտահանման և տնտեսական
աճի ավելացումը:

«Մասնավորապես՝ հարկաբյուջետային զգալի գերակատարման (ավելի ցածր
պակասուրդների առումով) երկու տարիներից հետո, ինչը պայմանավորված էր մի
կողմից ենթակառուցվածքների գծով արտաքին ֆինանսավորմամբ խոշոր ծրագրերի
մասով ծախսերի թերակատարմամբ, իսկ մյուս կողմից՝ հարկային եկամուտների աճով,
ակնկալվում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը 2014 թ. տնտեսության
համար խթան կստեղծի, քանի որ կապիտալ ծախսերին կուղղվեն լրացուցիչ ներքին
ռեսուրսներ, իսկ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը և
կենսաթոշակները կբարձրացվեն՝ մի քանի տարի շարունակ արժենվազումից հետո:
Ակնկալվում է, որ պակասուրդի ցուցանիշը (առանց միանգամյա տրանսֆերտի) 2013 թ.
ՀՆԱ-ի 1.0 տոկոսից ցածր ցուցանիշից (նախնական) 2014 թ. կբարձրանա՝ կազմելով 2.3
տոկոս: Այնուհետև 2015 թ. այն կվերադառնա 2.0 տոկոս և 2016-17 թթ.` 1.8 տոկոս
մակարդակի, որի պայմաններում արդեն պետական պարտքը կսկսի նվազեցվել:
Եկամուտների աճը 2015 թ. կնպաստի հարկային գերավճարների պաշարի կրճատմանը,
իսկ 2016-17 թթ.՝ հարկաբյուջետային կոնսոլիդացմանը:

«Ծրագրի շրջանակում դրամավարկային քաղաքականության ուղղությամբ
իրականացվող ջանքերը կշարունակեն նպատակաուղղված լինել գնաճի պահպանմանը
ՀՀ ԿԲ գնաճի նպատակային միջակայքում՝ 4±1.5 տոկոս՝ միաժամանակ
հաղորդակցության բարելավման և մոդելների կատարելագործման միջոցով 3
ամրապնդելով գնաճի նպատակադրման շրջանակը: Աստիճանաբար ծրագրի
թիրախների փոփոխություն կկատարվի՝ փողի ագրեգատներից անցնելով գնաճի
արդյունքներին: Ակնկալվում է, որ ՀՀ ԿԲ-ն կշարունակի փոխարժեքի գործող
քաղաքականությունը՝ թույլ տալով դրամը լողա, սակայն ըստ հնարավորության,
օգտագործելով նաև արտարժույթ գնելու առիթները՝ միաժամանակ արտարաժութային
իրացվելիություն ապահովելով այն դեպքերում, երբ անհրաժեշտ է խուսափել
փոխարժեքի կտրուկ փոփոխություններից: Ծրագրի թիրախը կլինի արտարժութային
պահուստների ամուր ծածկույթի ապահովումը:

«Ֆինանսական հատվածի քաղաքականությունը նպատակաուղղված կլինի
ճկունության, ռիսկերի գնահատման և զսպման, ինչպես նաև վերահսկողության
ամրապնդմանը՝ մասնավորապես հաշվի առնելով դոլարայնացման բարձր մակարդակը:
Ակնկալվում է, որ կենսաթոշակային նոր համակարգի մեկնարկն 2014 թ. սկզբին
ֆինանսական հատվածի զարգացման համար ազդակ կհաղորդի. մյուս
ուղղություններով ծրագրի միջոցառումները կօժանդակեն ֆինանսական հատվածի
խորացմանը:

«Անհրաժեշտ են հետագա, վճռական կառուցվածքային բարեփոխումներ՝ ավարտելու
Հայաստանի հետ-ճգնաժամային վերափոխումը շինարարությամբ առաջնորդվող աճի
մոդելից ավելի բաց, ինտեգրված և մրցունակ զարգացող շուկայի: Նշված
բարեփոխումները կօգնեն տնտեսության դիվերսիֆիկացմանը և աճը կդարձնեն պակաս
տատանողական: Իշխանությունները համապարփակ մոտեցում են ներկայացրել իրենց
նոր՝ «2014-25 թթ. ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում», և նոր
ծրագիրը կօժանդակի այս ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ թիրախավորելով
կառուցվածքային միջոցառումները, որոնք կշարունակեն գործարար միջավայրի
բարելավումը, հաստատությունների ամրապնդումը, կապակցվածության և
մրցակցության ամրապնդումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար ավելի
ամուր հիմքով միջավայրի ստեղծումը և հիմնական ռիսկերի դիմագրավումը՝
հատկապես էներգետիկայի ոլորտում: Նշված ջանքերն ակնկալվում է, որ կհանգեցնեն
ավելի բարձր ներդրումների և արտահանման և կնպաստեն արտաքին ընթացիկ հաշվի
պակասուրդի հետագա ճշգրտմանը՝ 2017 թ. մինչև ՀՆԱ-ի 6½ տոկոսը՝ այդպիսով
կրճատելով խոցելիությունը:

«Առկա են ծրագրի հետ կապված ռիսկեր, սակայն դրանք կառավարելի են: Արդյունքների
նվազման ուղղությամբ ռիսկերի թվում են աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ
իրադարձությունները և արտաքին ցնցումները, այդ թվում՝ Ռուսաստանում
տնտեսական աճի դանդաղ տեմպը շարունակվելու համատեքստում, ներհոսքերի
թուլացումը: Իշխանությունների քաղաքականության առողջ շրջանակը, բուֆերների 4
հետագա ամրապնդման ջանքերը և հավատարմությունը կառուցվածքային
բարեփոխումների կուռ ծրագրին հանդիսանում են ռիսկերի զսպման կարևոր ուղիներ:»

Արժույթի միջազգային հիմնադրամ

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728