Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքի գլխավոր հատակագծում սեւով սպիտակի վրա գրված է՝ միկրոավտոբուսների տոկոսը պետք է կազմի 19.2». «Հրապարակ»

Փետրվար 05,2014 10:20

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով, բոլոր քաղաքապետերը փորձում են համոզել, որ ավտոբուսներն ու տրոլեյբուսները տնտեսապես ձեռնտու եւ եկամտաբեր չեն, բայց այդ կարծիքը, ըստ նրա, անգամ հերքելու կարիք չկա, որովհետեւ տխմարությունը չեն հերքում։ Իսկ տրանսպորտի հարցում հստակ է, որ կան շահեր։

«Ստեղծված վիճակը ձեռնտու է 8 կամ 28 հոգու, մնացած 1.5 մլն-ն տառապում են։ Մենք աշխատել ենք բոլոր քաղաքապետերի հետ եւ տեսնում ենք տրանսպորտի գահավիժումը, այսօրվա վիճակը կարելի է մեկ բառով բնութագրել՝ ավերակ։ Մամուլից լսում եմ, որ գործում է խումբ, որն ուսումնասիրում է ուղեւորահոսքերը, տրանսպորտի կոմպոնենտները, ես դա համարում եմ աշխատանքի պարտիզանական եւ անընդունելի ձեւ։ Եթե մենք, հասարակությունը տեղյակ չենք ու մասնակից չենք, ո՞ւմ է պետք։ Ինձ հետաքրքիր է՝ ո՞ւմ փողերով, ի՞նչ մեթոդիկայով եւ ի՞նչ ժամանակահատվածում է արվում»,- իր խոսքում նշեց Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ, իր տեղեկություններով, դա արվում է Ասիական բանկի փողերով, եւ որը լուրջ գումար է կազմում։

«Քաղաքի գլխավոր հատակագծում սեւով սպիտակի վրա գրված է՝ միկրոավտոբուսների տոկոսը պետք է կազմի 19.2, իսկ գլխավոր հատակագիծն ունի օրենքի ուժ, այդ հատակագծի գործողության ժամկետն ավարտվում է 2020թ.–ին, այդ տեմպը չի բավարարում մեզ… մենք փող, ժամանակ, ներվեր ենք ծախսել, ստեղծել ենք այդ մարմինը՝ ավագանին, բայց արդեն 3-րդ կազմն է, չենք տեսնում այդ աշխատանքը, հակառակը՝ տեսնում ենք արհամարհական վերաբերմունք, իսկ անդամներից մեկին (նկատի ունի Լեւոն Իգիթյանին՝ Ս. Ա.) պատվավոր քաղաքացու կոչում տալն ուղղակի ապտակ էր երեւանցիներին, բայց այդ մարդկանց մոտ ոչ սրտացավություն կա, ոչ էլ կոմպետենտություն»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728