Փետրվարի 5-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում՝ «Տիգրան Մեծ» տպագրատան շենքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
): Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքում:
Հրդեհը մեկուսացվել է ժ.06:22-ին, մարվել՝ ժ.06:45-ին: Տպարանի պահեստում այրվել է թուղթ (5 խմ):
ԱԻՆ