Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «Վեչերնայա Մոսկվա» թերթի թղթակցի հետ հարցազրույցում ասել է, որ Բաքու այցելելու դեպքում կարող են վայելել ադրբեջանական կոնյակ եւ գինիներ, գինիների թվում նշելով նաեւ «Աղդամ» գինին, հավելելով. «Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ասեին, որ «Աղդամ» չի լինելու, հավանաբար կգային ռուս տղաները եւ կարգուկանոն կհաստատեին: Դա, իհարկե, կատակ է, սակայն «Աղդամը» հիմա չկա, քաղաքը քանդված է, մնացել է միայն մզկիթը»: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով «Թրենդ» լրատվական գործակալության թղթակցին այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես հայտարարել էր, թե երկու հանրապետությունները կարող են, օրինակ, համատեղ արտադրել ոչ թանկարժեք խմիչք, ասենք «Պորտվեյն Աղդամ», ինչը հայտնի էր դեռ խորհրդային ժամանակներից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ