ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը փետրվարի 3-ին իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ցուցարարներին: Հայտնում է «Կիև Փոստ» թերթը:
Ամերիկայի 42-րդ նախագահը Թվիթերի իր էջում գրել է. «Կուդոս (փառք) խիզախ ուկրաինացիներ, որոնք իրական ժողովրդավարություն են պահանջում: Երկխոսության և խաղաղ լուծման ճանապարհով հասնեք ուժեղ, միացյալ Ուկրաինայի կերտմանը: Նրանք կարող են դա անել»:
Բիլ Քլինթոնը երկիրը կառավարել է 1993-2003թթ.:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ