Լրահոս
Օրվա լրահոսը

Хартия 97. Ադրբեջանի և Բելառուսի ռազմական համագործակցությունն անհասկանալի է. քաղաքագետը բելառուսական գաղտնի այցի մասին

Փետրվար 04,2014 22:06

ԱՊՀ երկրներից ամենահետաքրքիրը Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն է, «Խարտիա 97» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոման Յակովլևսկին՝ անդրադառնալով Բելառուսի զինվորական պատվիրակության Բաքու կատարած գաղտնի այցին, որի ժամանակ Բելառուսի պատվիրակության նախագահ Սերգեյ Գուրուլևը խոսել է երկրների միջև համագործակցության մեծ հեռանկարի մասին:

«Բանն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս գտնվում են պատերազմական վիճակում, իսկ Բելառուսը Հայաստանի նկատմամբ ռազմական պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եվ երբ  լսում ենք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է հակամարտող կողմերից մեկի հետ, որը ՀԱՊԿ անդամի հետ է հակամարտության մեջ, բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները գտնելը հեշտ չէ: Ավելին, մենք տեսնում ենք, որ Բելառուսի պատվիրակության այցի մասին պաշտոնական հայտարարությունները առաջինը հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցներում, ոչ թե Բելառուսի: [Սերգեյ] Գուրուլևն ընդգծել է Բելառուսի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության մեծ հեռանկարները: Բայց հաշվի առնելով, որ դա ասում է Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահը, պետք է հասկանալ, որ նա հեռանկարներ է տեսնում այն ոլորտում, որի համար ինքը պատասխանատու է», – ասել է քաղաքագետը՝ նշելով, որ խոսքը կարող է լինել որոշ սպառազինության մատակարարման մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728