Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. Գործ չունենք օլիմպիական խաղերի հետ. Սոչիի հայեր

Փետրվար 04,2014 20:54

«Բի Բի Սի»-ում Սոչիի մասին հրապարակած նյութում Ռաֆայել Սաակովն անդրադարձել է նաև Սոչիի հայությանը:

«Սոչին բազմազան էթնիկ խմբերով բնակեցված վայր է, որտեղ ամենամեծ համայնքը հայերինն է, գրեթե բնակչության 20%-ը: Ինձ համար՝ որպես հայի, Ալտմեց գյուղը ամենազգացական արժեքն ունի: Նրա հայերեն անունը Նոր Լույս է և այն համարվում է Սոչիի հայկական փոքրիկ անկյունը» – գրում է Սաակովը՝ նշելով, որ Նոր Լույսն ունի իր մատուռը, որի անունն է Սուրբ Նարեկ, ունի աղբյուր, որը տեղացիներին լեռներից մաքուր ջուր է մատակարարում, և տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի արձանը:

«Հայերի մեծ մասը Սոչի են գնացել Տրապիզոնից», – շարունակում է հոդվածագիրը,- «Շատերը շարունակում են պահպանել իրենց հայկական մշակույթն ու ավանդույթները, գրում են բանաստեղծություններ և նվագում ձեռքով սարքած երաժշտական գործիքների վրա»:

«Այն ամենն, ինչ կառուցել ենք այստեղ, կառուցել ենք ինքնուրույն: Ոչ մեկից օգնություն չենք խնդրել, չենք դիմել քաղաքային իշխանություններին», – ասում է տեղի թանգարանի համադրող Արտավազդ Ավջյանը: Խոսելով Օլիմպիական խաղերի մասին՝ նա նշում է, որ ոչ մի անելիք չունեն դրա հետ, – «և ոչ մի անելիք չունենք դրսից էկածների հետ ևս: Մենք ապրում ենք մեր կյանքով: Եթե ինչ-որ մեկն օգնում է, մենք ասում ենք՝ շնորհակալություն: Համենայն դեպս, ոչ ոք դժվարություններ չի ստեղծում մեզ համար»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728