Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդաղյանների փաստաբանն ու քննիչը կրկին տարաձայնություններ ունեն

Փետրվար 04,2014 20:50

Այսօր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում
Բուդաղյանների գործով դատական նիստում կրկին քննիչ Ալեքսան Ղազարյանի կողմից գործին առնչվող նյութերի տրամադրման հարցն էր քննարկվում:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պնդում էր, որ առանց ամբողջական նյութերի տրամադրման ինքը չի կարող հիմնավորել իր բողոքը, իսկ դատարանը չի կարող առանց դրանց ծանոթանալու օբյեկտիվ որոշում կայացնել, իսկ քննիչ Ղազարյանն ու դատախազը պնդում էին, որ դրանք տրամադրելու  անհրաժեշտությունը չկա, հատկապես՝ ելնելով նախաքննության շահերից:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերին էլ քննիչն ու փաստաբանը տարաձայնությունների մեջ, հետո քննիչը որոշակի նյութեր ներկայացրեց, բայց ոչ ամբողջությամբ:

Այսօր դատարանը կրկին լսեց կողմերի բացատրությունները՝ նյութերի տրամադրել-չտրամադրելու վերաբերյալ ու հեռացավ խորհրդակցության սենյակ: Այս հարցով վճիռը կհրապարակի վաղը:

Հիշեցնենք, որ այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Նա բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումները, ինչպես նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728